00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սյունիքի Խոտ գյուղում այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ Արարատի մարզում բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավորՄակրոնը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները«Հարի Փոթերի» հեղինակը սպանության սպառնալիքներ է ստացելՎթար Արշակունյաց պողոտայում. միմյանց են բախվել Mercedes մակնիշի մեքենաներ Երևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում. ԱԻՆ Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել. Սուրեն ՊետրոսյանՌուսաստանն Իրանից 1000 անօդաչու թռչող սարք է գնումՍառցասարի ուղղությամբ թշնամին առաջխաղացում է ունեցել, բայց մեր վերահսկվող տարածքից որևէ մմ չի զիջվել. Մետաքսե Հակոբյան. «Փաստինֆո»

Արմեն Գևորգյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ընդդիմությանը պաշտոններից զրկելու հարցը կռիվ է գցել իշխանությունների «տանը»։ Օրերս ՔՊ-ն պաշտոնապես հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամներ Վահե Հակոբյանի եւ Իշխան Սաղաթելյանի հարցում ընդունած որոշման մասին։ Առաջիկայում Հակոբյանին կզրկեն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին անվստահություն կհայտնեն։

Բայց ընդդիմությունից նշված երկուսը չէ միայն, որ պաշտոն ունեն․ «Հայաստան» խմբակցությունից՝ Արմեն Գեւորգյանը, «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը նույնպես հանձնաժողովներ են նախագահում, առաջինը՝ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, երկրորդը՝ մարդու իրավունքների պաշտպանության։

Թվում էր, թե ընդդիմության հարցում կայացրած քաղաքական որոշումը պետք է տարածվի բոլորի վրա, քանզի ՔՊ-ականները գործընկերների նկատմամբ պատժամիջոցների որոշում կայացրին այն բանից հետո, երբ նրանք քաղաքական պայքարի դուրս եկան փողոց եւ երկու ամսից ավելի խորհրդարան չեն գնում։ Իշխող խմբակցությունում, մեր տեղեկություններով, թեժ քննարկումներ են ծավալվել ընդդիմադիրների պաշտոնազրկման հարցի հետ կապված։

Մեծամասնությունն անակնկալի է եկել՝ տեսնելով, որ իրենց շարքերում ընդդիմության եռանդուն պաշտպաններ կան։ Մեզ պատմեցին, որ արմատականները փորձել են համոզել, որ որոշումը քաղաքական է, ուստի պետք է տարածվի բոլորի վրա, առավել եւս Ռոբերտ Քոչարյանի ամենամտերիմ մարդուն՝ Արմեն Գեւորգյանին խնայելը կարող է հասարակության համար տարընկալումների տեղիք տալ, սակայն վերջինիս ատամներով պաշտպանել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ռուբինյանը ղեկավարում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, Արմեն Գեւորգյանն այդ պատվիրակության անդամ է։ Ռուբինյանի արգումենտը եղել է այն, որ Գեւորգյանը պետության համար օգտակար գործ է անում միջազգային արենայում, եւ չարժե նրան նեղացնել ու թշնամացնել իրենց հետ։

ԱԺ փոխխոսնակի հետ համաձայնողներ էլ են եղել, նրանք էլ իրենց փաստարկներն են ներկայացրել, որ Գեւորգյանը հայհոյախոս չէ, զուսպ է իշխանության նկատմամբ եւ այլն։ Ինչը չես ասի Իշխան Սաղաթելյանի մասին, իսկ Վահե Հակոբյանի՝ Սյունիքում կազմակերպած «սյունյաց ողջույնի» օպերացիան Փաշինյանը չի մարսում պատերազմից ի վեր։

Արմեն Գեւորգյանին պաշտոնից զրկել-չզրկելու քննարկումը տեղ-տեղ այնքան է թեժացել, որ ՔՊ-ականները փոխադարձ կսմիթներ են ուղղել միմյանց հասցեին, որոշ պատգամավորների զրկել են ձայնի իրավունքից։ Իսկ Գեւորգյանի դեմ լոբբինգի առաջամարտիկները եղել են Վահագն Ալեքսանյանն ու Արփի Դավոյանը։

Նրանց հետ համակարծիք է եղել նաեւ ԱԺ նախագահը։ Հայտնի նիստում այդպես էլ որոշում չի կայացվել, ավելի ճիշտ՝ կայացվել է միայն Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի վերաբերյալ, որից հետո լուրեր տարածվեցին, թե Գեւորգյանի հարցը կքննարկեն մեկ օր անց։ Մի քանի օր է անցել, սակայն ՔՊ-ում խմբակցության նիստ չեն հրավիրել, ամենայն հավանականությամբ՝ չեն էլ հրավիրի, Թովմասյանի ու Գեւորգյանի հարցը կարելի է փակված համարել։ Նրանց որոշել են պահել իրենց կողքին։

Ի դեպ, Թագուհու հարցում հրապարակային պաշտպաններ գրեթե չեն եղել, միայն կցկտուր հիշել են, որ նա պայքարի օրերին խորհրդարան է եկել, հանձնաժողովի նիստեր է անցկացրել, սակայն որոշում կայացնելիս մեծամասնությունը խնայել է նրան։ Բացի այդ, ՔՊ-ում չեն ուզում մինչեւ սեպտեմբեր սպասել, եւ հնարավոր է հենց այսօր արտահերթ նիստով գործընթացը գլուխ բերեն։ Մյուս կողմից՝ ընդդիմության ճամբարում վստահ են, որ Արմեն Գեւորգյանն ինքնակամ հրաժարվի հանձնաժողովի նախագահությունից։ Մինչդեռ Թագուհի Թովմասյանն այս օրերին խոր ընդհատակ է անցել։

Դեռեւս անցած տարվա նոյեմբերին նա խորհրդարանական ընդդիմության առաջնորդներին առաջարկում էր շտապ քննարկել մանդատները վայր դնելու հարցը, քանի որ, պատգամավորի կարծիքով, «երկրում ստեղծված իրավիճակի պայմաններում չեն կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր»։ Այդ օրերին նման հայտարարությունն ընդդիմությունը շատ վատ ընդունեց։

Բնական հարց ծագեց՝ իսկ ինչո՞ւ դուք վայր չեք դնում մանդատները։ Իսկ հիմա, երբ իր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, իշխանությունն էլ իր ընդդիմադիր գործընկերներին՝ Հակոբյանին ու Սաղաթելյանին է պաշտոնազրկում, իսկական պահն է եկել մանդատը դնելու, գոնե՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու, սակայն Թովմասյանի ծպտունը չի լսվում։

Մեր հարցերի պատասխանը երեկ չհաջողվեց ստանալ, Թովմասյանն անպատասխան թողեց մեր զանգերը։ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի կարծում, թե խտրական վերաբերմունք են դրսեւորում ընդդիմադիրների նկատմամբ։

«Քվեարկության արդյունքում նման որոշում ենք ընդունել, ի՞նչ խտրական վերաբերմունքի մասին է խոսքը»,- տարակուսեց Աղազարյանը։ Ասաց, որ քննարկել են հարցը, մեխանիկական մոտեցում չեն դրսեւորել, որոշումը կայացրել են փաստարկված․ «Տնտեսական հանձնաժողովի զբաղվածության աստիճանը շատ բարձր է, իսկ մյուս երկու հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը՝ համեմատաբար թեթեւ, ուստի բացակայությունները չպետք է ազդեին աշխատանքների կազմակերպման որակի վրա, այսինքն՝ էապես չեն ազդել, ինչը չենք ասի տնտեսական հանձնաժողովի մասին»։

Հիշեցրինք, որ հանձնաժողովը, այդուհանդերձ, նիստեր արել է։ «Խնդիրն այն է, որ հանձնաժողովի նախագահն է ղեկավարում եւ հանձնարարականներ տալիս փորձագիտական խմբին եւ օգնականներին։

Նման դեպքերում ողջ ինստիտուտը վեր է ածվում անգործունյա կառույցի, որը պետական բյուջեից փող է ստանում։ Ճիշտ է, մենք նիստեր արել ենք, բայց դրանք ուղեկցվել են բազմաթիվ խոչընդոտներով»։

Ի տարբերություն այլ ՔՊ-ականների, Աղազարյանն անկեղծորեն խոստովանեց, որ այս պահին փակված է թե՛ Գեւորգյանի, թե՛ Թովմասյանի պաշտոնազրկման հարցը։ «Այո, այս պահին չկա նրանց հարցը»,- ասաց պատգամավորը՝ անմիջապես հավելելով․ «Բայց միեւնույն ժամանակ մենք չգիտենք, թե վաղը չէ մյուս օրն ինչ կլինի։ Եթե շարունակեն իրենց ոճը, չի բացառվում, որ վաղը չէ մյուս օրն իրենց էլ անդրադառնանք»։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը մանդատներից զրկելու խոսակցություններին, այս հարցն էլ է փակված, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ անուղղակիորեն հաստատել է դա․ «Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլեւս իշխանությունն այնտեղ է:

Հիմա գալու են, խելոք այստեղ նստեն եւ քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, եւ քաղաքական որոշում կլինի: Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու եւ զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչեւ կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
14 Օգոս
Վիկտորյա Սահակյանի հրապուրիչ լուքը Պորոշենկոյին նկատել են Վարշավայի օդանավակայանում՝ գինու շիշը ձեռքին (տեսանյութ)Սյունիքի Խոտ գյուղում այրվել են մոտ 10 հա ցորենի հնձած արտ և մոտ 6 հա խոտածածկույթ Արարատի մարզում բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավորՄակրոնը ստորագրել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության արձանագրությունները«Հարի Փոթերի» հեղինակը սպանության սպառնալիքներ է ստացել«Կյանքը՝ երիցուկների շրջապատում»․ Էվա Խաչատրյանի գրավիչ կերպարը (լուսանկար) Վթար Արշակունյաց պողոտայում. միմյանց են բախվել Mercedes մակնիշի մեքենաներ Ծիսական արարողության համար երեխայի գլուխը կտրած քահանան մահապատժի է դատապարտվելԵրևանի Չեխովի փողոցում երեխայի գլուխն արգելափակվել է պատշգամբի ճաղավանդակների արանքում. ԱԻՆ Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները Հոգեբանները բացատրել են, թե ինչպես է անհատականության տիպը ազդում սեքսի վրա«Փյունիկը» հաղթեց «Շիրակին» Աղավնոն որեւէ ընտանիք դեռ չի լքել. Սուրեն ՊետրոսյանՌուսաստանն Իրանից 1000 անօդաչու թռչող սարք է գնումՖրանսիայի խորհրդարանը հայտարարել է երկրում վառելիքի ռեկորդային ցածր պաշարների մասինՍառցասարի ուղղությամբ թշնամին առաջխաղացում է ունեցել, բայց մեր վերահսկվող տարածքից որևէ մմ չի զիջվել. Մետաքսե Հակոբյան. «Փաստինֆո»«Սիրտս կրակով լցվավ»․ ծնվել է Արամ MP3-ի երրորդ երեխան (տեսանյութ) Սիրուշոն ներկայացել է խորը դեկոլտե ունեցող զգեստով (լուսանկար)ԱՄՆ-ը պատերազմի եզրին է Ռուսաստանի ու Չինաստանի հետ. Քիսինջեր Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորԵվրոպայում գետի ափին 10 տոննա սատկած ձուկ է հայտնաբերվելՔանյե Ուեսթին լուսանկարել են մոդելի հետ ժամանակ անցկացնելիս (լուսանկար)Յուրահատուկ գործընթացներ են սկսվել Եվրոպայում․ քաղաքագետ Նշվել է երջանիկ հարաբերությունների համար տարիքային օպտիմալ տարբերությունը Ամերիկացի կոնգրեսականը ՉԹՕ-ի բախումն ինքնաթիռին անվանել է «ժամանակի հարց»Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 3 Mercedes-ներ, այդ թվում՝ «յաշիկ». կա վիրավոր«Օգոստոսի 23-ը պատմական օր կլինի հայ ժողովրդի պատմության մեջ»Օլգա Բուզովան հայտնաբերվել էՋոնի Դեփի դուստրը լուսանկարվել է ներքնազգեստով Սեյրան Սարոյանը հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան Սաուդցի կուրսանտներին հեռացրել են բրիտանական ռազմական ակադեմիայից շքեղության պատճառովԴայանա Դավթյանի գրավիչ կերպարը Բուլղարիայից Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու քրգործով Սուրեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Ալիևը հանձնարարել է ադրբեջանցիներով բնակեցնել հայկական Բերձորը, Աղավնոն և Սուսը. ԶԼՄ Պետրոսյանի երիտասարդ կինը լողազգեստով ցուցադրել է կազմվածքն ու հիացրել հետևորդներինԶապորոժիեի իշխանությունները հայտնել են Էներգոդարի և ատոմակայանի գնդակոծման մասին «Ամռանը, երբ շոգ է, դու կարող ես ձգվել ու ձեռք տալ երկնքին». Օլյա Հակոբյանը՝ լողազգեստով Օնտարիոյի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ մեղու է կուլ տվել (տեսանյութ)Զաքիր Հասնովը հանձնարարություններ է տվել հայ-ադրբեջանական պետական սահմանին «ընթացող գործողությունների վերաբերյալ»Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը «Դեպքն անփութության հետեւանք է». Սբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում նորածնի մահվան համար հարազատները մեղադրում են բժիշկներին (տեսանյութ) Նախկին փոխոստիկանապետին պատկանող առողջարանում տղամարդու դի է հայտնաբերվել Մասնագետը բացատրել է՝ ինչպես կարելի է ստուգել՝ կա՞ արդյոք բերանի տհաճ հոտԱլեքսանդր Միլկովիչը հանդես կգա «Փյունիկ»-ում Հացահատիկով բեռնված ևս 2 նավ Ուկրաինայից ուղևորվել է Թուրքիա France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը. Մեսսին բացակայում է Ուկրաինայի բյուջեն ամսական կորցնում է մոտ 5 միլիարդ դոլար․ WSJՏնազուրկ հայը նորից զգաց ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը. Հասրաթյան Էստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել