ԱԺ-ում ընթանում են Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցով փակ քվեարկությունները
ՀՀ ազգային ժողովում ընթանում են ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և պատգամավոր Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերի փակ գաղտնի քվեարկությունները:
Քվեարկությունները մեկնարկել են ժամը 11:30-ին, կտևեն մինչև 12:15:
Ընդդիմադիրները տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում ԱԺ աշխատանքներին, նրանք փողոցային պայքար էին սկսել:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հուլիսի 1-ի արտահերթ նիստին ևս չեն մասնակցում: