«Մխիթար Գոշ»-ի մեդալով պարգևատրումներ՝ դատախազությունում
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը, ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը , ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշի» մեդալով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հունիսի 30-ի հրամանագրով Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել՝
• Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը,
• ՀՀ Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ,
• ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը,
• ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը»,- գրել է Աբրահամյանը։