Ոստիկանության զորքերի պարապմունքը՝ ՊՆ կենտրոնում. նրանք հատուկ միջոցներ են կիրառել
Հունիսի 28-30-ը ոստիկանության զորքերն անցկացրել են ուսումնամեթոդական հավաքներ, որին մասնակցել են ոստտիկանության զորքերի զորամասերի հատուկ միջոցների կիրառման խմբերի ծառայողները:
Տեսական փուկլից հետո ՊՆ Նուբարաշենի ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել գործնական պարապմունք, որին հետեւել է ոստիկանության զորքերի հրամանատար գնդապետ Հայկ Բաբայանը:
Ուսումնամեթոդական հավաքների նպատակը ոստիկանության զորքերի զորամասերի հատուկ միջոցների կիրառման խմբերի զինծառայողների գործնական գիտելիքներն ու ունակությունները կատարելագործելն էր: