00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
73-ամյա տղամարդը դանակի հարվածներով սպանել է կնոջը ու Նոր Հաճնի կամրջից ցած նետվել Ոստիկանությունը Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ մեկ տարի անց որոշել է դադարեցնել ծառայողական մեքենայի տրամադրումը «Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ»․ Գեղամ Նազարյան Կոտայքի մարզում 41-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ կոտրել են իր հոր և եղբոր շիրմաքարերըԹուրքիայի նախագահի այցն Ուկրաինա հուժկու երկրի աջակցության հզոր ազդանշան է. Զելենսկի Ինչպես են հարստանում «հպարտ քաղաքացիների» բարեկեցության համար աշխատող պաշտոնյաներըԿամավորներից մեկի ավտոմեքենայի ապակին ևս կոտրել և որոշ իրեր տարել են․ ԱԻՆ խոսնակ Թուրքիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ավերված ուկրաինական ենթակառուցվածքի վերականգնման վերաբերյալԱդրբեջանցի զինծառայող է մահացել հրազենային կրակոցիցՄաքրվե՞լ է արդյոք մայրաքաղաքի օդը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո

ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել՝ ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները. Թովմասյան

Եռամսյա վարժական հավաքները՝ մահակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ. Ռազմական կառույցի քաղաքականացման կարմիր գծերի հատման ահազանգերի հետքերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմքում դնում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ Սակայն «հայաստանյան ժողովրդավարության» պայմաններում կարծես մարդու իրավունքներն իրենց տեղն են զիջում քաղաքական հրահանգներին՝ հասարակության ստվար զանգվածի մոտ առաջացնելով անարդարության վտանգավոր զգացում։

Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս օրերին ստանում եմ ահազանգեր, որ առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներ: Ծանուցում է ուղարկվել օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ:

Ի՞նչ է ստացվում. քաղաքական ակցիաներին ի պատասխան՝ իշխանությունը «պատժում է» ընդդիմադիրներին՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում: Մինչդեռ զինված ուժերի քաղաքականացումն առաջացնում է անարդարության մթնոլորտ․ ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի խոսքի, հավաքների ու քաղաքական ազատությունները:

Ի դեպ, իշխանությունն այս հարցում գործում է բավականին բացահայտ. hիշենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության խաղաղ ակցիայի օրերին կոչ արեց ՀՀ պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։

Եվ հիմա շատ քաղաքացիների մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրինակ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների կամ իշխանական պատգամավորների որդիները ներգրավվում են հավաքներում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։

Բացի այդ, շատ են քաղաքացիների դժգոհությունները, որ հեռախոսազանգի միջոցով զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձը քաղաքացուն կանչում է ինչ-որ տվյալներ հայտնելու, քաղաքացին հետաքրքրվում է, թե արդյոք գաղտնի տեղեկություն է տրամադրելու, թե ոչ, որպեսզի օպերատիվ կերպով՝ հեռախոսազանգի միջոցով պատասխանելու հնարավորությունը հստակեցնի։ Ի պատասխան՝ զինկոմիսարիատից հայտնում են, որ ընթացիկ թարմացումներ են, ոչինչ ավելի։ Քաղաքացիների մի մասը ինձ տեղեկացրեց, որ ամեն դեպքում գնացել են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ոչ թե ընթացիկ ստուգումներ են եղել, այլ իրենց ծանուցել են, որ ներգրավվում են վարժական հավաքներում։

Քաղաքացիների մյուս մասն էլ, տեղյակ լինելով օրենքի կարգավորումներին, որ հեռախոսազանգի միջոցով զորահավաքի մասնակցին զինկոմիսարիատ կանչելը միանշանակ չի կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ օրենքով ծանուցման նման կարգ սահմանված չէ, հրաժարվել է գնալ զինկոմիսարիատ, ինչը որոշ դեպքերում լարում է առաջացրել:

Մարդու իրավունքների ենթադրյալ խախտման դրվագները բազմաթիվ են, ուստի՝ պաշտոնապես հայտնում եմ մեր քաղաքացիներին՝

1. Վարժական հավաքների կազմակերպման այս ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը իմ նախագահությամբ ծառայելու է որպես հարթակ՝ յուրաքանչյուր անհատական դեպքի հետևից օրենքով սահմանված կարգով գնալու համար,

2. Հանձնաժողովի փորձագետներին հանձնարարել եմ զբաղվել յուրաքանչյուր ահազանգով և ներկայացնել առաջարկներ մեր առաջիկա քայլերի վերաբերյալ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների,

3. ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները,

4. Եռամսյա հավաքների, զորակոչի գործընթացում և, առհասարակ, մարդու իրավունքների խախտմանն առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ 011 513 230 հեռախոսահամարով։

Չմոռանանք՝ հայրենիքին ծառայելը առաքելություն է, պարտք բոլորի համար, բայց ոչ երբեք պատիժ, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ նվիրումը ևս ձևախեղել է ու հայրենիքի պաշտպանությունը դարձրել քաղաքական պատժի ձև: Անթուլատրելի է... ոչ թե ոմանք, այլ ԲՈԼՈՐԸ պետք է հավասար լինեն օրենքի առջև»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
18 Օգոս
73-ամյա տղամարդը դանակի հարվածներով սպանել է կնոջը ու Նոր Հաճնի կամրջից ցած նետվել Բժիշկները պատմել են ինտիմ հարաբերությունների ժամանակ ամենատարածված վնասվածքների մասինՈստիկանությունը Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ մեկ տարի անց որոշել է դադարեցնել ծառայողական մեքենայի տրամադրումը «Հաջորդ աղետի գոտին կարող է լինել հենց այստեղ»․ Գեղամ Նազարյան Կոտայքի մարզում 41-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ կոտրել են իր հոր և եղբոր շիրմաքարերըԹուրքիայի նախագահի այցն Ուկրաինա հուժկու երկրի աջակցության հզոր ազդանշան է. Զելենսկի Տղամարդը ողջ է մնացել կայծակի հարվածից հետո և ստացել եղանակը կանխատեսելու ունակությունՊուտինի նոր հայտարարությունը տագնապ է առաջացրել ԱՄՆ-ում. NYPԻնչպես են հարստանում «հպարտ քաղաքացիների» բարեկեցության համար աշխատող պաշտոնյաներըԿամավորներից մեկի ավտոմեքենայի ապակին ևս կոտրել և որոշ իրեր տարել են․ ԱԻՆ խոսնակ Թուրքիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ավերված ուկրաինական ենթակառուցվածքի վերականգնման վերաբերյալԿատուն փրկել է քնի ժամանակ սրտի կաթված ստացած տիրուհու կյանքըԱդրբեջանցի զինծառայող է մահացել հրազենային կրակոցիցՄաքրվե՞լ է արդյոք մայրաքաղաքի օդը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո «Իմ նոր երգի տեսահոլովակի պրեմիերան կհետաձգվի՝ ստեղծված իրավճակից ելնելով»․ Սարո Գեւորգյան ԱԻՆ խոսնակն անդրադարձել է Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածին Այրված խանութներ, վնասված ապրանք. կադրեր «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ներսից (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 11-ամյա երեխայի Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան (տեսանյութ) Չինաստանում փեսացուն իր լավագույն ընկերներից որպես հարսանեկան նվեր է ստացել 42 կգ մետաղադրամԴատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն. պարզաբանում Հիշատակված նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք. ՀՀ ԱԳՆ Հնդկաստանում կինը կտրել է ընկերոջ սեռական օրգանը, քանի որ նա փորձել էր բռնաբարել իր դստերը«Սուրմալու»-ում որոնվող քաղաքացուն դեռ չի հաջողվել գտնել. ԱԻՆ խոսնակ Ինչպե՞ս է վերաբերվում ՌԴ-ն ոչ բարեկամական երկրների հետ ՀԱՊԿ-ի գործընկերների կապերին. պարզաբանումԼվովում մեկնարկել են Էրդողան-Զելենսկի-Գուտերեշ եռակողմ բանակցություններըՊայթյունի հետևանքով զոհված Արամ Հայրապետյանը գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար ապրանք գնելու. News.am Գուրցկայան խոսել է Վրաստանում ռուսերեն երգերի դեմ բողոքի ցույցերի մասինՄոսկվան կպատասխանի Ֆինլանդիայի հայտարարած «վիզաների պատերազմին» Մեկնարկել է Զելենսկի-Էրդողան հանդիպումը Իրավիճակը «Սուրմալու»-ի տարածքում (տեսանյութ)Սումգայիթում ևս մեկ դի են հայտնաբերել Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի առնչությամբ Ռյազանի հրդեհները մոտենում են Մոսկվային. ՌԴ ԱԻ նախարարը բնաղետի վայրում էՌԴ-ի հետ քննարկում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացումը. թուրք փոխնախարարՀայաստանի որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի Ռուսաստանը պատասխան է սպասում Հայաստանի ԱԳՆ-ից. ՌԴ ԱԳՆ պաշտոնյաԼաչինի միջանցքում հսկողությունը թուլացել է․ Բերձորից հանվել է խաղաղապահների կայանման կետը․ Դավիթ Գալստյան Դանիայում չեն բացառել, որ կհրաժարվեն վիզա տրամադրել ռուսաստանցիներինԲերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած Ինչ գնահատական է տալիս քաղաքապետը` Ավինյանի «Սուրմալու» կատարած այցին Ինչու է 73-ամյա տղամարդը վերջ տվել կնոջ կյանքին և ցած նետվել կամրջից. հայտնի է պատճառը. ArmLur Լվովում կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպումըԵրուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետԱլիևի գրչակն այցելել է Աղավնո, հանդիպել համայնքապետին ու գյուղում գտնվող հայերին Սերգեյ Շոյգուի ընտանիքում վիշտ է
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել