00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տավուշի Սևքար գյուղում չպայթած արկ է հայտնաբերվել Մահացել է գեներալ Սեյրան ՍարոյանըԱռեղծվածային դեպք է տեղի ունեցել ԵրևանումՀԴԲ-ն Դոնալդ Թրամփի տնից գաղտնի փաստաթղթեր է առգրավել. WSJԵրևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին Իտալիայում փրկարարները բանկի կողոպուտի համար փորված թունելից դուրս են բերել ավազակին (տեսանյութ)Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» արտադրող գործարանի կառուցումը Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել Դավթաշենում մեկ գիշերում 3 մեքենայի կողային հայելիներ են թալանել, մեքենաներից մեկը Հենրիկ Նավասարդյանի որդունն է Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանին՝ խնդրելով սկսել ծովով բեռնափոխադրումներ Ռուսաստանի ուղղությամբ

Գլխավոր դատախազության ձեռքբերումները՝ Արթուր Դավթյանի ղեկավարման տարիների ընթացքում

2022 թվականի սեպտեմբերին լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, արդեն հայտնի է, որ նա չի շարունակի պաշտոնավարումը, իշխող քաղաքական ուժը միանձնյա, առանց ընդդիմության մասնակցության, քվեարկել է և ընտրել նոր դատախազ։ Ի դեպ, պարզ համեմատությունը թույլ է տալիս պարզել, թե գործող և նորընտիր դատախազներից ով է ավելի լեգիտիմ։
 
2016 թվականի սեպտեմբերի 15-ին 5-րդ գումարման Ազգային ժողովը Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Արթուր Դավթյանին։
 
• Քվեարկությանը մասնակցել են պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 79.2 տոկոսը` 103-ը,
• «Կողմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 74.6 տոկոսը` 97-ը,
• Դեմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 130-ի 2.3 տոկոսը` 3-ը,
 
2022 թվականի սեպտեմբերի 15-ին 8-րդ գումարման Ազգային ժողովը Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրեց Աննա Վարդապետյանին։
 
• Քվեարկությանը մասնակցել են պատգամավորների ընդհանուր թվի` 107-ի 65.4 տոկոսը` 70-ը,
• «Կողմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 107-ի 65.4 տոկոսը` 70-ը,
• «Դեմ» են քվեարկել պատգամավորների ընդհանուր թվի` 107-ի 0 տոկոսը` 0-ը,
 
Եվ այսպես՝ ինչ հաջողություններ է արձանագրել գլխավոր դատախազությունը՝ հեռացող Արթուր Դավթյանի ղեկավարման տարիներին:
 
Փողերի «լվացման» դեմ պայքարի գործում վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Համապատասխան օրենքի հեղինակը Արթուր Դավթյանն էր։ Նշված տարիների ընթացքում Հայաստանը միացել է հանցավոր ճանապարհով եկամուտների ձեռքբերման, «լվացման», հայտնաբերման և բռնագանձման վերաբերյալ միջազգային բոլոր կոնվենցիաներին, լիիրավ անդամի կամ դիտորդի կարգավիճակով ներգրավված է այս հանցատեսակի դեմ պայքարի մի քանի միջազգային հարթակներում: ՀՀ իրավասու մարմիններում քննվող այս բնույթի հանցագործության դեպքերի քանակը 2017 թ. համեմատ 2021 թ. ավելացել է 5 անգամ:
 
Քրեական գործերի քննության ընթացքում դատախազական ներգործության միջոցները վերջին վեց տարիների ընթացքում ոչ միայն այս ծանրաբեռնվածության մեջ չեն զիջել թվային ցուցանիշներով և բովանդակային արդյունավետությամբ, այլ ընդհակառակը՝ հիմնական ուղղություններով կարելի է ասել կրկնակի աճ են գրանցել: Դիցուք` միայն նախորդ տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9 հազար դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թիվը, դատախազների կողմից 2021-ի ընթացքում տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է 2020 թվականի արդյունքներին։
 
Դավթյանի պաշտոնավարման տարիներին աճել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։ Համապատասխան հանցանքի կատարման համար նախորդ տարի քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի հանդեպ։ Թիվը 2020-ի ցուցանիշից 300-ով ավելի է։ Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ։ Մի քանի անգամ բարձրացել է այնպիսի լատենտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպիսիք են պաշտոնեական դիրքի չարաշահումը, կաշառք տալը և ստանալը
 
Էականորեն կրճատվել է արձանագրվող սպանությունների թիվը։ Դիցուք` 2018-ին ՀՀ-ում գրանցվել է սպանության 36 դեպք, որը նվազագույնն է առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով։
 
Հաջողություններ են արձանագրվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով և այս հարցում գլխավոր դատախազությունը բավական սկզբունքային դիրքորոշում որդեգրեց՝ հակազդելով անգամ Հակակոռուպցիոն կոմիտեին: Փետրվարին երկու գերատեսչությունների միջեւ հրապարակային վեճ ծագեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի՝ Ազատության պողոտայում գտնվող առանձնատան վաճառքի թեմայով: Այն պաշտոնեական դիրքի չարաշահման գործով ճանաչվել էր իրեղեն ապացույց։ Դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների այս պահվածքը որակեց որպես «խիստ տարօրինակ»: Քննիչը վարույթից հեռացվեց, ԱԱԾ-ում նրա դեմ քրեական գործ հարուցվեց։ Ընդհանուր առմամբ, 2021-ի ավարտին վերջացել են 14 անձի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական, 23 ընկերությունում մասնակցություն եւ 27 միլիարդ դրամի գումար։ 
 
44-օրյա պատերազմից հետո գլխավոր դատախազությունը շարունակել է կատարել իր առջև դրված խնդիրը, արդեն նոր պայմաններում։ Պատերազմից հետո գլխավոր դատախազը երկու անգամ աշխատանքային այցով մեկնել է Արցախ։ Դավթյանի այցը դժգոհության մեծ աղմուկ բարձրացրեց Բաքվում` չմնալով աննկատ։
 
Վերջին շրջանում մամուլը հաճախ էր գրում, որ գլխավոր դատախազի վրա իշխանության կողմից մեծ ճնշում էր գործադրվում` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հանցագործության մասին հաղորդում տալուց հետո: Հիշեցնենք, որ զոհվածների ծնողներն ու հարազատները պահանջում են Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել վերոնշյալ քրգործով: Գրում էին, որ իշխանությունը հիշել է մի կարճված առեւանգման քրեական գործի մասին, որում ներգրավված կասկածյալները հանդիսանում են Արթուր Դավթյանի հարազատ հորեղբոր տղաները: Ամեն դեպքում չնայած ճնշումների մասին լուրերի Դավթյանը առաջնորդվեց օրենքով` քննիչին ուղարկելով զոհված զինծառայողների ծնողների դիմումը՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
 
Ադրբեջանցիները պատերազմից հետո քրեական գործեր էին հարուցել ՀՀ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ, սակայն, հայկական կողմի` մասնավորապես գլխավոր դատախազի ջանքերով նրանք որեւէ արդյունավետ հետախուզում ՀՀ քաղաքացիների նկատմամբ չեն կարողանում իրականացնել։ Դատախազության ձեռնարկած քայլերի մեծամասնությունը այս առումով արդյունավետ են եղել։ Ավելին՝ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության 60 ներկայացուցչի նկատմամբ:
 
Արթուր Դավթյանի պաշտոնավարման տարիներին ակտիվ համագործակցություն է հաստատվել մի շարք երկրների դատախազությունների հետ: Մասնավորապես, արդյունավետ են անցել նրա պաշտոնական այցերը Իրան, Եգիպտոս, Բելոռուս, Վրաստան, ՌԴ, ստորագրվել են ռազմավարական համագործակցության պայմանագրեր: Դավթյանը պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով, որը հանդիսանում է դատախազական այս կառույցի բարձրագույն պարգևը: ՀՀ գլխավոր դատախազ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով:
 
Նշենք նաև, որ պատերազմից հետո ունեցած իր բոլոր պաշտոնական այցերի ընթացքում գլխավոր դատախազը բարձրացրել է Ադրբեջանի կողմից պատերազմում ահեբեկչական խմբավորումների ներգրավման, Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, արցախահության խախտված իրավունքների հարցը: ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանում գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությունը տապալել է Ադրբեջանի կազմակերպած հակահայկական միջոցառումը:
 
Ահա այսպիսինն էր գլխավոր դատախազության գործունեության հիմնական վեկտորը և արձանագրված ձեքբերումները, իսկ թե ինչպիսի հաջողություններ կարձանագրի արդեն նորընտիր գլխավոր դատախազը՝ ցույց կտա ժամանակը...:
 
 
Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
13 Օգոս
Իրանը մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ 3 նոր արբանյակ կառուցելՏավուշի Սևքար գյուղում չպայթած արկ է հայտնաբերվել Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը«Թող նորից չփորձեն մեր համբերությունը». Ալիևը սպառնացել է վտարել Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներինԱռեղծվածային դեպք է տեղի ունեցել ԵրևանումԹուրքիան խանգարել է Արևմուտքին մեկուսացնել ռուսական տնտեսությունը. BloombergՀայի սահմանը հայն է պահելու. Կարին Տոնոյան Մեդվեդևը «կանխատեսել է» Զելենսկու ապագանՄեսսին 17 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվումՀԴԲ-ն Դոնալդ Թրամփի տնից գաղտնի փաստաթղթեր է առգրավել. WSJԴավիթ Մանուկյանը 20 միլիոնով ամենագնաց է գնել Սեքսապաթոլոգը բացատրել է սեքսի առավելությունը շոկոլադի նկատմամբԲրազիլուհին պայծառատեսների է վարձել` իր մորից 140 միլիոն դոլար շորթելու համարԵրևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին «Մի տղա, ում պարզապես շատ եմ սիրում ես». Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակելԻտալիայում փրկարարները բանկի կողոպուտի համար փորված թունելից դուրս են բերել ավազակին (տեսանյութ)Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» արտադրող գործարանի կառուցումը Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել Սիրուշոյի հայրը թոռնուհու հետ ջերմ լուսանկար է հրապարակելԴավթաշենում մեկ գիշերում 3 մեքենայի կողային հայելիներ են թալանել, մեքենաներից մեկը Հենրիկ Նավասարդյանի որդունն է Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանին՝ խնդրելով սկսել ծովով բեռնափոխադրումներ Ռուսաստանի ուղղությամբՈստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոններ է մշակել․ տուգանք է սահմանվել Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակիցՀոգեբանները բացատրել են, թե ինչպես է փոխվում զույգի սեռական կյանքը երեխայի ծնվելուց հետոԹուրքիան պայքարում է՝ պահպանելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը․ ՉավուշօղլուՍառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ Այս միջուկային աղետի վտանգի համար պատասխանատու են Բայդենն ու Զելենսկին․ ՎոլոդինԼողորդը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ կոկորդիլոսի հարձակումից հետոԼուկաշենկոն հրամայել է ավելի շատ կով կթել Մադոննայի 16-ամյա որդին կախվածություն ունի մոր հագուստիցՏեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է ГАЗ 31-ը բախվում Peugeot-ին, Peugeot-ն էլ՝ «յաշիկին». կա վիրավոր (տեսանյութ)ՊՆ-ում հրահանգչամեթոդական պարապմունքի ժամանակ ներկայացվել են տեղեկատվության արտահոսքի վտանգները Նյու Յորքում անհայտ անձը դասախոսության ժամանակ դանակահարել է բրիտանացի գրող Սալման Ռուշդիին (տեսանյութ) Քայլի Ջեների մայրը 100 000 դոլար արժողությամբ Hermès-ի բացառիկ պայուսակ է նվիրել նրանԾանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոն «Ապոկալիպսիս» Եվրոպայում՝ անտանելի շոգի և անտառային հրդեհների պատճառով. DailyMailՔՊ պատգամավորի եղբայրը սպառնացել է աշխատակիցներին. հանցագործության մասին հաղորդում. ArmLur.am«Վայելիր ամեն հնարավոր վայրկյանն ու մի քիչ հումորով վերաբերիր աշխարհին»․ Արևիկ Ուդումյան (լուսանկար) Ամուսնացած չինուհին միաժամանակ հանդիպել է 18 տղամարդու հետ և նրանցից գումար շորթելԱռաջիկա շաբաթներին սպասում ենք, որ Հայաստանը կտրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին. ԱլիևՎարչապետը պարգևատրել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը զայրացած են Անկարայի վարքագծից. Spiegel «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ». ԱլիևԱնջելինա Ջոլին ծանր է տանում դստեր հետ բաժանումը Բեյրութցին պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներին՝ իր գումարը ստանալու համարԳնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին «Չայզամի» կոչվող տարածքում ադրբեջանցիները մոտ 800 մետր հետ են քաշվել ճանապարհից. Շուռնուխի գյուղապետ Զբոսաշրջիկը երեխա է լույս աշխարհ բերել Էլբրուսի վրաՄարինե Մելքոնյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել