Ադրբեջանը չի հրաժարվում Երևանի վերաբերյալ իր տարածքային ամբիցիաներից․ դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ֊ին
Ադրբեջանը Երևանի և նրա, այսպես կոչված, «Թեփեբաշի» թաղամասի վերաբերյալ դիմում է ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ֊ին։ Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը հայտարարվել է «Թեփեբաշի թաղամասի ճակատագիրը՝ ադրբեջանական վերջին ազգային մշակութային և պատմական ժառանգությունը Իրեվան քաղաքում. Հայաստանում ադրբեջանական ժողովրդի ժառանգության պատմական հետքերի քանդումն ու ոչնչացումը» հետազոտության շնորհանդեսի ժամանակ։
Նշվել է, որ մի խումբ ադրբեջանցի գիտնականներ և հանրության անդամներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կապված «Երևանում ու նրա, այսպես կոչված, «Թեփեբաշի» թաղամասում ադրբեջանական ժողովրդի ազգային, մշակութային և պատմական ժառանգության դեմ» «Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության գործընթացի հետ»: