Լանա Դել Ռեյին կրկին քննադատել են ավելորդ քաշի համար (լուսանկար)
Վերջին մի քանի տարիների ընթացքում Լանա Դել Ռեյը գաղտնի կյանք է վարում և հազվադեպ է դուրս գալիս հանրության առաջ: Միայն երբեմն պապարացիներին հաջողվում է երգչուհուն «բռնացնել» Լոս Անջելեսի փողոցներում։
Այսպես, օրերս պապարացիները լուսանկարել են աստղին Ջոանի սրճարանը լքելիս։ Երգչուհին ներկայացել էր առանց դիմահարդարման և առօրյա հագուստով։
Աստղի նոր նկարները կրկին բարկացրել են երկրպագուներին։ Ոմանք կարծիք են հայտնել, որ Դել Ռեյը անառողջ տեսք ունի, նա շտապ պետք է հոգ տանի իր մասին: Սակայն լուսանկարին նայելով՝ կարելի է ենթադրել, որ այժմ երգչուհին ներդաշնակ է իր ու իր մարմնի հետ։ Նա չի ամաչում հագնել կիպ հագուստ, որն ընդգծում է իր հագուստըը։