00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Թուրքիայի նախագահի այցն Ուկրաինա հուժկու երկրի աջակցության հզոր ազդանշան է. Զելենսկի Ինչպես են հարստանում «հպարտ քաղաքացիների» բարեկեցության համար աշխատող պաշտոնյաներըԿամավորներից մեկի ավտոմեքենայի ապակին ևս կոտրել և որոշ իրեր տարել են․ ԱԻՆ խոսնակ Թուրքիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ավերված ուկրաինական ենթակառուցվածքի վերականգնման վերաբերյալԱդրբեջանցի զինծառայող է մահացել հրազենային կրակոցիցՄաքրվե՞լ է արդյոք մայրաքաղաքի օդը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո ԱԻՆ խոսնակն անդրադարձել է Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածին Այրված խանութներ, վնասված ապրանք. կադրեր «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ներսից (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 11-ամյա երեխայի

Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետին կից Պետական վերահսկողական ծառայության «բացահայտումը», թե Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք՝ 2018-21 թթ․, քաղաքապետարանում շուրջ 16 միլիարդ դրամի կամ մոտ 40 միլիոն դոլարի խախտումներ են եղել, միանգամայն սպասելի էր։ Քաղաքապետի ընտրությունը սարերի հետեւում չէ, ասում են՝ նույնիսկ սահմանված ժամկետից՝ 2023 թվականի սեպտեմբերից շուտ է անցկացվելու։ Հայկ Մարությանն էլ թեեւ հայտարարել է, որ դեռ չի որոշել՝ առաջադրվելու է ընտրություններին, թե ոչ, սակայն անցյալ տարվա նրա պատմական ելույթից հետո՝ իմպիչմենթի հարցով պատմական նիստում, շատերը կցանկանային նրան կրկին տեսնել այս պաշտոնում։

Եվ լուրեր կան, որ նա, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Ուստի, ՔՊ-ին շտապ ՊՎԾ «բացահայտում» էր պետք։ Մարությանն իր ՖԲ-ում այդպես էլ գրել է․ «Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»: Տղեք, ինչու չէ՝ նաեւ աղջկեք, ես Երեւանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել»։

Նկատենք, որ Մարությանը չի ասում՝ ոչ մի չարաշահում չի եղել։ Հայտնի է, որ ՊՎԾ ուսումնասիրությունը սկսվել է դեռ անցյալ տարվա գարնանը՝ ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանի օրոք, կեսից դադարեցվել է, ապա շարունակվել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի օրոք։ Ապրիլին, երբ Ուլիխանյանը դիմել էր քաղաքապետին՝ ուսումնասիրություն սկսելու խնդրանքով, Մարությանը նրան, կոպիտ ասած, «պասլատ» էր արել՝ այնուամենայնիվ, չհրաժարվելով ինֆորմացիա տրամադրելուց։

«Մի պահ կանգ առան ուսումնասիրությունները՝ պատերազմի ու կորոնավիրուսի պատճառով, հետո էլի վերսկսվեցին, ես ոչ բոլոր նյութերին եմ ծանոթ»,- ասաց ՊՎԾ նախկին պետ Տիգրան Ուլիխանյանը, որն արդեն ՔՊ անդամ չէ։ Նա զերծ մնաց գնահատականներից, բայց նշեց․ «Չգիտեմ, ով ում գլխին ինչ է ուզում բարդի։ Համենայնդեպս, հրապարակված նյութն էլ այն չի, որ կարելի է ինչ-որ մեկի գլխին բարդել։ Շատ խնդրահարույց բաներ են եղել, առնվազն իմ կողմից որեւէ կասկած կամ կանխավարկած, կամ տրամադրվածություն Մարությանի դեմ չի եղել»։ Օրինակ, գույքահարկի հավաքագրման հետ կապված խնդիրներ են եղել, կարելի՞ է սա համարել Մարությանի մեղքը։ «Դա համատարած խնդիր է, բոլոր տեղերում կան գույքահարկի խնդիրներ։ Դա ծրագրային ապահովման հետ կապված խնդիր է»,- ասաց ՊՎԾ նախկին պետը։

Բայց ի՞ նչ չարաշահման մասին է խոսքը։ Խախտումների միակ «բացվածքը» տալիս է «Ռադար» կայքը՝ շինթույլտվությունների տրամադրում, գույքահարկի վճարումներ, վառելիքի անհիմն ելքագրումներ՝ քաղաքապետարանի աշխատողների վրա, ինքնակամ կառույցների օրինականացում, ավելի քան 250 միլիոն դրամի գույքահարկի գումարներ՝ չհաշվառված ավտոմեքենաների համար, մեքենաները ներկայացվել են վաճառված, եւ գույքահարկի գումարները զրոյացվել են, շինթույլտվությունների տրամադրման գործընթացում են արձանագրվել չարաշահումներ, ինքնակամ կառույցներ են օրինականացվել՝ առանց տուգանք գանձելու, հողամասերի ուղիղ վաճառք։

Անգամ փողոցների նորոգման եւ ճեղքերի փակման աշխատանքները կատարվել են թերացումներով, եւ սա էլ է բարդվելու Հայկ Մարությանի վրա։ ՊՎԾ-ն, որն իրականացրել է ստուգումները, ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է այս տեղեկությունները, իսկ քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Լեւոն Սարդարյանն ընդամենը հայտնել է, որ «ստուգումների արդյունքները պաշտոնապես ուղարկվել են Երեւանի քաղաքապետարան՝ կարծիք հայտնելու»։

Քաղաքապետ Հրաչ Սարգսյանն էլ ասել է, որ մի քանի շաբաթից այն կավարտվի, եւ, հավանաբար, Մարությանի դեմ սկսված գործընթացը միս ու արյուն կստանա։ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին, որը ժամանակին շատ էր քննադատում Հայկ Մարությանին, հարցրինք, թե նշված խախտումներից որոնք են վերաբերում կոնկրետ քաղաքապետին, եւ որոնց դեպքում այլ մեղավորներ կարող են լինել։

«Շինթույլտվության տակ անձամբ ստորագրում է քաղաքապետը։ Մեքենաների գույքահարկի խախտումները, ամենայն հավանականությամբ, նրա հետ կապ չունեն։ Ինքնակամ կառույցների օրինականացումը բացառիկ քաղաքապետի լիազորությունն է՝ օրենքով սահմանված, որն ասում է, որ հողազավթումների ու ապօրինի շինությունների նկատմամբ հսկողությունն իրականացնում է քաղաքապետը, հողազավթման մասին ծանուցվելուց տասնօրյա ժամկետում պարտավոր է միջոցներ ձեռնարկել։ Ինձ հայտնի են դեպքեր, երբ անձամբ ծանուցվելուց հետո նա կոնկրետ հողազավթումը չի վերացրել։ Դեպքերից մեկում ես եմ անձամբ իր հետ խոսել, որին ընթացք չի տրվել»,- ասաց նա։

Ավտոմեքենաների վաճառքի հետ կապված թերացումները, որ, ասենք, մեքենան ներկայացվել է վաճառված, ու գույքահարկ է զրոյացվել՝ յուրացվել։

- Չեմ կարծում, որ այդտեղ փաստաթուղթ կա, որ քաղաքապետին հասնի։

Վառելիքի անհիմն ելքագրումները քաղաքապետարանի աշխատողների վրա։ Սա, երեւի, կա՞պ ունի։

- Կդժվարանամ ասել, թե կոնկրետ որ կառույցի աշխատողներն են եղել։ Առհասարակ, «Երեւան տրանս» ՓԲԸ-ն է դա անում, որը վառելիքի սահմանաչափերը, հավանաբար, համաձայնեցրել է քաղաքապետի հետ․ ենթադրում եմ։ Այդ հիմնարկի ղեկավարն էլ, ով ազատվեց աշխատանքից, Մարությանի մերձավորն է եղել։

Իսկ փողոցների նորոգման թերացումները ճի՞շտ է քաղաքապետի հետ կապելը, ասֆալտի ճեղքերի փակում եւ այլն։

- Տեխընդունող մարմինը շինբարեկարգման վարչությունն է, որը կա՛մ ընդունում է կատարված աշխատանքը, կա՛մ պահանջում է շտկել։ Եթե մի բան գրված է եղել, չի իրականացվել, բայց վարչությունն ընդունել է, ապա պետք է հասկանանք՝ շինբարեկարգման վարչությունն ինքնուրո՞ւյն է ընդունել, թե՞ քաղաքապետի համաձայնությամբ։ Չէի ասի, թե այդ մանր բաներն էլ են քաղաքապետի համաձայնությամբ եղել, բայց, ենթադրենք, մեծ ճանապարհ է վերականգնվել, որտեղ թերություն է հայտնաբերվել, հավանաբար, վարչության պետը կհարցներ քաղաքապետին։

Սա պետք է նայել ըստ իրավիճակի։ Փաստորեն, անգամ Դավիթ Խաժակյանը, որը երեք տարի խոսել է Մարությանի թույլ տված չարաշահումների մասին, ընդունում է, որ մեղավորներին փնտրելիս անհրաժեշտ է նայել ըստ լիազորության եւ ըստ իրավիճակի, ու ոչ բոլոր դեպքերում է մեղավոր քաղաքապետը։ Մեր տեղեկություններով, 40 միլիոն դոլարի խախտումների մեծ մասը վերաբերում է թաղապետարաններին եւ քաղաքապետարանի ենթակայության տարբեր կառույցներին, սակայն սրանց մեղքը փորձելու են բարդել Մարությանի վրա։

Համառոտ հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին նախ շշուկ տարածվեց, որ Մարությանը չի կատարում Նիկոլի հրամանները, հետո ներկայացվեց, թե ոչ թե Նիկոլը, այլ ավագանին է դժգոհ Մարությանից, եւ դեկտեմբերի 17-ին սկսվեց իմպիչմենթի ստորագրահավաք։ Իսկ 5 օր անց արդեն կայացավ պատմական նիստը, որի ժամանակ Մարությանն անարգանքի սյունին գամեց Նիկոլին, որի հետ հեղափոխության ոգուն հավատարիմ Մարությանը, պարզվեց՝ «աշխարհայացքային խզում» ուներ։

Ելույթում ամեն ինչ կար՝ յուրայիններին գաղտնի միլիոնանոց աշխատավարձեր տալու, ՔՊ-ականների՝ «գործ տվող» լինելու, ՖԲ լայքի համար գործից ազատելու, բյուջեի հաշվին գնված 200 հազար դոլարանոց մեքենաների, տապալված տենդերների եւ այլ հետհեղափոխական «սարսափների» մասին, որոնց հանրությունը ծանոթ էր ԶԼՄ-ների հրապարակումներից, բայց քաղաքապետի շուրթերից լսելն առանձնահատուկ հաճույք էր։

Այդ ելույթը բարձրացրեց Մարությանի վարկանիշը, որը քաղաքապետի պաշտոնում՝ առանց վարորդի, էկոնոմ դասի մեքենա էր վարում, իր աշխատավարձը չէր բարձրացնում եւ այլն։ Հիմա եկել է այդ վարկանիշն իջեցնելու ժամանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
18 Օգոս
Թուրքիայի նախագահի այցն Ուկրաինա հուժկու երկրի աջակցության հզոր ազդանշան է. Զելենսկի Տղամարդը ողջ է մնացել կայծակի հարվածից հետո և ստացել եղանակը կանխատեսելու ունակությունՊուտինի նոր հայտարարությունը տագնապ է առաջացրել ԱՄՆ-ում. NYPԻնչպես են հարստանում «հպարտ քաղաքացիների» բարեկեցության համար աշխատող պաշտոնյաներըԿամավորներից մեկի ավտոմեքենայի ապակին ևս կոտրել և որոշ իրեր տարել են․ ԱԻՆ խոսնակ Թուրքիան և Ուկրաինան հուշագիր են ստորագրել ավերված ուկրաինական ենթակառուցվածքի վերականգնման վերաբերյալԿատուն փրկել է քնի ժամանակ սրտի կաթված ստացած տիրուհու կյանքըԱդրբեջանցի զինծառայող է մահացել հրազենային կրակոցիցՄաքրվե՞լ է արդյոք մայրաքաղաքի օդը՝ «Սուրմալու»-ում պայթյունից հետո «Իմ նոր երգի տեսահոլովակի պրեմիերան կհետաձգվի՝ ստեղծված իրավճակից ելնելով»․ Սարո Գեւորգյան ԱԻՆ խոսնակն անդրադարձել է Փաշինյանի՝ ահաբեկչությունը «գրեթե բացառող» վարկածին Այրված խանութներ, վնասված ապրանք. կադրեր «Սուրմալու» առեւտրի կենտրոնի ներսից (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել 11-ամյա երեխայի Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունը ժամանել է Հայաստան (տեսանյութ) Չինաստանում փեսացուն իր լավագույն ընկերներից որպես հարսանեկան նվեր է ստացել 42 կգ մետաղադրամԴատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն. պարզաբանում Հիշատակված նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք. ՀՀ ԱԳՆ Հնդկաստանում կինը կտրել է ընկերոջ սեռական օրգանը, քանի որ նա փորձել էր բռնաբարել իր դստերը«Սուրմալու»-ում որոնվող քաղաքացուն դեռ չի հաջողվել գտնել. ԱԻՆ խոսնակ Ինչպե՞ս է վերաբերվում ՌԴ-ն ոչ բարեկամական երկրների հետ ՀԱՊԿ-ի գործընկերների կապերին. պարզաբանումԼվովում մեկնարկել են Էրդողան-Զելենսկի-Գուտերեշ եռակողմ բանակցություններըՊայթյունի հետևանքով զոհված Արամ Հայրապետյանը գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար ապրանք գնելու. News.am Գուրցկայան խոսել է Վրաստանում ռուսերեն երգերի դեմ բողոքի ցույցերի մասինՄոսկվան կպատասխանի Ֆինլանդիայի հայտարարած «վիզաների պատերազմին» Մեկնարկել է Զելենսկի-Էրդողան հանդիպումը Իրավիճակը «Սուրմալու»-ի տարածքում. ուղիղ Սումգայիթում ևս մեկ դի են հայտնաբերել Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզում. «Հայփոստ»-ի նախկին շենքը վերածվել է մոխրակույտի Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ի պայթյունի առնչությամբ Ռյազանի հրդեհները մոտենում են Մոսկվային. ՌԴ ԱԻ նախարարը բնաղետի վայրում էՌԴ-ի հետ քննարկում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացումը. թուրք փոխնախարարՀայաստանի որոշ դպրոցներում այս տարվանից վրացերեն կուսումնասիրվի Ռուսաստանը պատասխան է սպասում Հայաստանի ԱԳՆ-ից. ՌԴ ԱԳՆ պաշտոնյաԼաչինի միջանցքում հսկողությունը թուլացել է․ Բերձորից հանվել է խաղաղապահների կայանման կետը․ Դավիթ Գալստյան Դանիայում չեն բացառել, որ կհրաժարվեն վիզա տրամադրել ռուսաստանցիներինԲերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը որոնվում է որպես անհետ կորած Ինչ գնահատական է տալիս քաղաքապետը` Ավինյանի «Սուրմալու» կատարած այցին Ինչու է 73-ամյա տղամարդը վերջ տվել կնոջ կյանքին և ցած նետվել կամրջից. հայտնի է պատճառը. ArmLur Լվովում կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպումըԵրուսաղեմի հայոց պատրիարքը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին Քաշաթաղի բնակիչները ենթարկվում են կրկնակի բռնագաղթման՝ այս անգամ հայրենական իշխանության «աջակցությամբ». տեսակետԱլիևի գրչակն այցելել է Աղավնո, հանդիպել համայնքապետին ու գյուղում գտնվող հայերին Սերգեյ Շոյգուի ընտանիքում վիշտ էՍտեփանակերտում հրդեհի վայրում հայտնաբերվել է նռնականետի 2 նռնակ. Արցախի ԱԻՊԾ ԱՄՆ-ն և ԵՄ երկրները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելԵղած աղետներից ավելի սարսափելի աղե՞տ ես փնտրում․ Արտակ Զաքարյան Շվեդիան հրավիրել է Ֆինլանդիային և Թուրքիային՝ քննարկելու ՆԱՏՕ-ին միանալու հարցըՍերգեյ Լավրովը Մոսկվայում կհանդիպի Սերբիայի ՆԳ նախարարի հետ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել