00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եվրոպան մտադիր է ռուսաստանցիներին շենգենյան վիզա չտրամադրելՉեռնոգորիայում հրաձգության զոհ է դարձել 11 մարդՏավուշի Սևքար գյուղում չպայթած արկ է հայտնաբերվել Մահացել է գեներալ Սեյրան ՍարոյանըԱռեղծվածային դեպք է տեղի ունեցել ԵրևանումՀԴԲ-ն Դոնալդ Թրամփի տնից գաղտնի փաստաթղթեր է առգրավել. WSJԵրևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին Իտալիայում փրկարարները բանկի կողոպուտի համար փորված թունելից դուրս են բերել ավազակին (տեսանյութ)Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» արտադրող գործարանի կառուցումը Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել

Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին պետք է վճարի նույն գինը, ինչ կանխիկի դեպքում կվճարեր. ԿԲ

ՀՀ ԿԲ-ն հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի պատասխաններ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

1. Ի՞նչ է կարգավորում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն՝ 2022 թ. հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում 300 հազար ՀՀ դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով:

Ընդ որում՝ առանձին գործարքների, օրինակ՝ կրթաթոշակների, պետական գնումների, բժշկական, կրթական, նոտարական, փաստաբանական, այդ թվում՝ խորհրդատվական բնույթի այլ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, անկախ գումարային մեծությունից, պետք է ամբողջությամբ անկանխիկ իրականացվեն։ Անկանխիկ են լինելու նաև աշխատավարձերի վճարումները, բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից վարկերի և փոխառությունների տրամադրումը: Տրամադրված փոխառությունների մարումը, ապահովագրական հատուցումները ևս կատարվելու են անկանխիկ եղանակով:

2. Ո՞րն է Օրենքի նպատակը և ի՞նչ ազդեցություն այն կունենա 

Առաջին և ամենակարևոր նպատակը ՀՀ քաղաքացիների՝ անկանխիկ վճարումներ կատարելու իրավունքի իրացումն է: ՀՀ քաղաքացիները, անկանխիկ վճարելու ցանկության դեպքում, պետք է ունենան դրա հնարավորությունը, իսկ տնտեսվարող սուբյեկտը, ծառայություն մատուցողը պետք է ապահովի այդ իրավունքի պատշաճ իրականացումը: 

Օրենքն ունի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դրական ազդեցություն: Քաղաքացին հնարավորություն է ստանում անկանխիկ կենսակերպ վարել, ինչի շնորհիվ, բացի կարճաժամկետում կանխիկի հետ կապված ռիսկերից և անհարմարություններից խուսափելուց, երկարաժամկետում նրան հասանելի են դառնում նաև ֆինանսական ավելի լայն ծառայություններ: Մասնավորապես, հաշիվ ունենալն ու անկանխիկ գործարքներ իրականացնելը հնարավորություն է տալիս ավելի լավ կառավարելու դրամական միջոցները, խնայողությունները, կուտակելու վարկային պատմություն, դիմելու վարկային գծի համար և այլն: 

Երկարաժամկետ կտրվածքով Օրենքը նպաստելու է նաև մեր երկրում թվայնացման գործընթացին, ստվերի կրճատմանը, որը նշանակում է՝ ավելի շատ հարկերի հավաքագրում, կրթության, գիտության, առողջապահության ֆինանսավորման ծավալների մեծացում: Բացի դրանից՝ թվայնացմանը զուգընթաց հասանելի է դառնում տվյալների ավելի արդյունավետ վերլուծությունը, ինչը քաղաքացիներին ավելի կատարելագործված ու անհատականացված ֆինանսական ծառայությունների մատուցման հնարավորություն է ստեղծում:

3. Արդյոք անկանխիկ եղանակով գործարք իրականացնելու դեպքում սպառողն ավելի բարձր գին չի՞ վճարելու, քան կանխիկի դեպքում 

Անկանխիկ գործարքի դեպքում քաղաքացին պետք է վճարի նույն գինը, ինչ կանխիկի դեպքում կվճարեր: Այս առումով քաղաքացին չպետք է տուժի:

Հարցը հստակ կարգավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով, որի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համապատասխան ծառայություններ մատուցող, ապրանք վաճառող կազմակերպություններն իրավունք չունեն անկանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում առաջարկելու և (կամ) ստանալու ավելի բարձր գին, քան առաջարկում և (կամ) ստանում են կանխիկ ձևով վճարում նախատեսող գործարքներում:

4. Որքա՞ն են կազմելու անկանխիկ գործարքների դիմաց առևտրային բանկերին վճարվող միջնորդավճարները

Նախ՝ պետք է հասկանալ, որ առևտրային բանկերը գործում են ազատ մրցակցային դաշտում և ազատ են սահմանելու իրենց կողմից մատուցվող ծառայությունների գները, այս դեպքում՝ անկանխիկ գործառնությունների իրականացման դիմաց գանձվող միջնորդավճարները: Մյուս կողմից, սակայն, հարկ է նշել, որ առևտրային բանկերը տվյալ ծառայությունները մատուցելիս ևս իրականացնում են բազմաթիվ ծախսեր, այդ թվում՝ միջազգային վճարահաշվարկային համակարգերին միջնորդավճարների վճարման, կիբեռանվտանգության պահպանման համար և այլն: 

Ամեն դեպքում, Օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները: Այս առումով, ներկայումս Կենտրոնական բանկը շարունակում է ուսումնասիրել ՀՀ բանկերի կողմից գանձվող միջնորդավճարների սահմանաչափերը և աշխատանքներ է իրականացնում դրանց օպտիմալացման ուղղությամբ՝ հաշվի առնելով Օրենքի պահանջներին տնտեսվարողների՝ հնարավորինս անցնցում կերպով համապատասխանության ապահովման անհրաժեշտությունը: 

Արդեն իսկ արձանագրվում են միջնորդավճարների նվազման միտումներ: Մասնավորապես, ծրագրին մասնակից բանկերում ArCa վճարային քարտերի համար միջնորդավճարը սահմանվել է 1%, «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի անդամ բանկերի VISA և MasterCard քարտերի համար՝ 1.8%, «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոնի անդամ չհանդիսացող բանկերի VISA և MasterCard քարտերի համար (ներառում է նաև ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված քարտերը)՝ 2.5%: 

Մյուս կողմից, հավատացած ենք, որ անկանխիկ գործառնությունների ծավալի աճին զուգընթաց կարող են ստեղծվել ավելի բարենպաստ պայմաններ միջնորդավճարները նվազեցնելու համար:

5. Ո՞վ է վճարելու միջնորդավճարներն անկանխիկ գործարքների դիմաց 

ՀՀ քաղաքացիները որևէ միջնորդավճար չեն վճարելու: Այս հարցը գտնվում է տնտեսվարողների և բանկերի միջև առկա պայմանագրային հարաբերությունների տիրույթում:

Սակայն, առաջին հայացքից թվում է, թե անկանխիկի անցումն ինքնին ենթադրում է ծախս ու կարող է բերել գների բարձրացման, և, բնականաբար, կարող է հարց առաջանալ՝ իսկ եթե ապրանքների և ծառայությունների գները բարձրանա՞ն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ բուն անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման և դրանց սպասարկման ծախսերը, ինչպես նշվել է, զգալի չեն: Միևնույն ժամանակ, առանձին տնտեսվարողներ կարող են որպես այս գործընթացի ապահովման ծախս ներկայացնել նաև վերջիններիս ստվերից դուրս գալու հետ կապված ծախսերը: Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ նման զարգացումները տեղի են ունենալու հիմնականում մանրածախ առևտրի ոլորտում, որտեղ մրցակցությունը բավականին սուր է, այդ առումով մրցակցությունը պետք է որ չհանգեցնի հավելյալ չհիմնավորված գնաճային երևույթների:  

Չի բացառվում, սակայն, որ առանձին տնտեսվարողներ փորձեն բարձրացնել ապրանքների գները՝ հակամրցակցային համաձայնություների միջոցով: Նմանօրինակ չարաշահումներ նկատելու դեպքում հարկ է դիմել գների կարգավորմամբ զբաղվող պետական մարմին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

6. Արդյոք տերմինալներով վճարումը համարվո՞ւմ է անկանխիկ գործարք 

Ըստ Օրենքի՝ անկանխիկ է համարվում նաև կանխիկ եղանակով նախաձեռնած վճարումը, որն ուղղված է տնտեսվարողի բանկային հաշվին: Այսպիսով, տնտեսվարողների բանկային հաշվեհամարին վճարային տերմինալներով փոխանցումը համարվում է անկանխիկ գործարք, քանի դեռ օրենսդրությամբ և/կամ այլ իրավական ակտերով այլ կարգավորումներ չեն նախատեսվել:

7. Ինչո՞ւ չվճարել կանխիկ, որը «ծախսեր չի պահանջում», այլ վճարել անկանխիկ, որը «հավելյալ ծախս է ենթադրում» 

Իրականում կանխիկ փողը նույնպես գին ունի, օրինակ՝ տպելու, պահպանելու, փոխադրելու համար ծախս է պահանջվում: Պարզապես այդ գումարները «տեսանելի» չեն սպառողների համար, քանի որ ֆինանսական կառույցները, տնտեսվարողներն այդ ծախսը ներառում են մատուցվող ծառայությունների արժեքի մեջ: Կենտրոնական բանկն իր հերթին զգալի ծախսեր է իրականացնում կանխիկի պահպանման և թարմացման համար:

Այս առումով ևս ենթադրվում է, որ կանխիկի օգտագործման ծախսերի նվազմանը զուգընթաց պայմաններ են ստեղծվում նաև անկանխիկ գործառնությունների միջնորդավճարների նվազման ուղղությամբ: Կենտրոնական բանկը պարբերաբար մոնիթորինգի է ենթարկելու շուկայական գները՝ դրանց մակարդակի հիմնավորվածությունը գնահատելու նպատակով:

8. Կա՞ անհրաժեշտություն ձեռք բերելու նոր հաշվիչ դրամարկղային սարքեր (ՀԴՄ)

Անկանխիկ վճարումներ իրականացնելու համակարգը հնարավոր է ակտիվացնել ՀՀ առևտրային բանկերի միջոցով օրենքին համապատասխանող բոլոր ՀԴՄ սարքավորումների վրա: Այս սարքավորումներն այս պահին փոխելու կարիք չկա: 

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ վճարահաշվարկային համակարգերի զարգացման, նոր ֆինանսական գործիքների ու լուծումների ի հայտ գալու հետ մեկտեղ նշված սարքավորումներին ներկայացվող պահանջներն ընդլայնվում և փոփոխվում են: Հետևաբար, ժամանակի ընթացքում հին սերնդի ՀԴՄ սարքավորումները կարիք է լինելու փոխարինել նորով:

9. Այսպես կոչված «MF» մոդելի ՀԴՄ-ների շահագործման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան 

Partner MF-2351 տերմինալը համակարգում շահագործման է հանձնվել 2015 թ․ մայիսից: Այս տերմինալի՝ անվտանգության պահանջներին համապատասխանության շահագործման ժամկետը լրանում էր 30.04.2020 թ.: ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով այդ ժամկետը 2020-ին երկարաձգվել էր մեկ տարով՝ մինչև 30․04․2021 թ.։

Միջազգային վճարային համակարգերի կողմից սահմանված պահանջի համաձայն՝ 12․10․2018-ից սկսած, քարտ ընդունող նոր գրանցվող վաճառակետերում տերմինալները պարտավոր են սպասարկել անհպում քարտեր, ինչպես նաև ունենալ անվտանգության նշված պահանջներին համապատասխանություն։ Սահմանվել է վերջնաժամկետ՝ 01․04․2023 թ․, ըստ որի՝ վաճառակետերում տեղադրված բոլոր տերմինալները պարտադիր պետք է սպասարկեն անհպում քարտեր և ունենան անվտանգության նշված պայմանները։ 

10. Ո՞վ է իրականացնելու անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը 

Հայաստանում ավելի քան 50 հազար տնտեսվարողի մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացման վերաբերյալ Հայաստանի բանկերի միությունում Կենտրոնական բանկի ու Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերի միջև քննարկում է իրականացվել։ 

Նշված ծրագրի իրականացմանը մասնակցելուն պատրաստակամություն են հայտնել «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ն: Ընդ որում՝ Կենտրոնական բանկի կողմից ծրագրին մասնակից լինելու առաջարկն ուղղված է եղել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերին՝ արձագանքել են այս երկու կազմակերպությունները:

Հարկ է ընդգծել, որ Հայաստանի  բոլոր քաղաքներում և գյուղերում տնտեսվարողների մոտ անկանխիկ վճարումների համակարգի ակտիվացումը քիչ եկամտաբեր է և ենթադրում է մեծ ներդրումներ: Ծրագրին միացած երկու բանկերի կողմից նշված ենթակառուցվածքը ստեղծելու համար արդեն իսկ իրականացվել են համապատասխան ներդրումներ՝ հնարավոր նվազագույն գներով տնտեսվարողներին ծառայություններ մատուցելու նպատակով:

11. Առաջացնելո՞ւ են ՀԴՄ սարքավորումների կարգավորումները հավելյալ ծախսեր 

Հաշվի առնելով ներկա փուլում տնտեսվարողների համար հավելյալ ծախսային բեռ չստեղծելու անհրաժեշտությունը, աշխատանքներ են տարվել բանկային համակարգի հետ՝ հասկանալու, թե ինչպես կարելի է հնարավորինս  օպտիմալացնել ՀԴՄ սարքերի վրա անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգերի ակտիվացման հետ կապված վճարները և պայմանները: 

Մասնավորապես, ըստ ծրագրին մասնակից 2 բանկերի առաջարկի՝ զրոյական շրջանառության դեպքում գանձվելու է  ամսական վճար՝ Երևանում 4600 ՀՀ դրամի, այլ քաղաքներում՝ 3000 դրամի, գյուղերում՝ 1000 ՀՀ դրամի չափով, իսկ շրջանառության հետ մեկտեղ անկանխիկ վճարումների դիմաց գանձվող միջնորդավճարները նվազեցվելու են այս գումարից:

12. Արդյո՞ք համակարգը և տնտեսվարողները պատրաստ են հուլիսի 1-ից գործարքների անկանխիկ իրականացմանը 

Եթե տնտեսվարողները համապատասխան կարգավորումները դեռ չեն իրականացրել, ապա նրանք ծանուցումներ կստանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեից՝ նշված երկու բանկերից որևէ մեկի միջոցով համապատասխան կարգավորումներն իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում՝ համապատասխան ծանուցումը ստանալուց, սպասարկող բանկի մասին տեղեկանալուց և ՊԵԿ հարթակում համապատասխան դիմումը լրացնելուց հետո ՀԴՄ սարքի վրա ծրագրի ակտիվացումը կատարվելու է բանկի կամ մասնագիտացած կազմակերպության կողմից:

Միևնույն ժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ Օրենքի շրջանակում պարզեցված վարչարարություն իրականացնելու վերաբերյալ:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
13 Օգոս
Եվրոպան մտադիր է ռուսաստանցիներին շենգենյան վիզա չտրամադրելԱվտովթարի հետևանքով մահացել է ամերիկացի դերասանուհի Էն ՀեչըՉեռնոգորիայում հրաձգության զոհ է դարձել 11 մարդԻրանը մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ 3 նոր արբանյակ կառուցելՏավուշի Սևքար գյուղում չպայթած արկ է հայտնաբերվել Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը«Թող նորից չփորձեն մեր համբերությունը». Ալիևը սպառնացել է վտարել Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներինԱռեղծվածային դեպք է տեղի ունեցել ԵրևանումԹուրքիան խանգարել է Արևմուտքին մեկուսացնել ռուսական տնտեսությունը. BloombergՀայի սահմանը հայն է պահելու. Կարին Տոնոյան Մեդվեդևը «կանխատեսել է» Զելենսկու ապագանՄեսսին 17 տարվա մեջ առաջին անգամ չի ընդգրկվել «Ոսկե գնդակի» հավակնորդների թվումՀԴԲ-ն Դոնալդ Թրամփի տնից գաղտնի փաստաթղթեր է առգրավել. WSJԴավիթ Մանուկյանը 20 միլիոնով ամենագնաց է գնել Սեքսապաթոլոգը բացատրել է սեքսի առավելությունը շոկոլադի նկատմամբԲրազիլուհին պայծառատեսների է վարձել` իր մորից 140 միլիոն դոլար շորթելու համարԵրևանում Mercedes-ը տապալել է 10 մետր քարե պարիսպն ու հայտնվել մայթին «Մի տղա, ում պարզապես շատ եմ սիրում ես». Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակելԻտալիայում փրկարարները բանկի կողոպուտի համար փորված թունելից դուրս են բերել ավազակին (տեսանյութ)Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար» արտադրող գործարանի կառուցումը Սահմանամերձ Շուռնուխ գյուղում 4 ընտանիք բնակարան է ստացել Սիրուշոյի հայրը թոռնուհու հետ ջերմ լուսանկար է հրապարակելԴավթաշենում մեկ գիշերում 3 մեքենայի կողային հայելիներ են թալանել, մեքենաներից մեկը Հենրիկ Նավասարդյանի որդունն է Հայաստանի կառավարությունը դիմել է Վրաստանին՝ խնդրելով սկսել ծովով բեռնափոխադրումներ Ռուսաստանի ուղղությամբՈստիկանությունը ինքնագլորների երթևեկության կանոններ է մշակել․ տուգանք է սահմանվել Ադրբեջանում ինքնասպան է եղել 44֊օրյա պատերազմի ևս մեկ մասնակիցՀոգեբանները բացատրել են, թե ինչպես է փոխվում զույգի սեռական կյանքը երեխայի ծնվելուց հետոԹուրքիան պայքարում է՝ պահպանելու Սիրիայի տարածքային ամբողջականությունը․ ՉավուշօղլուՍառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ Այս միջուկային աղետի վտանգի համար պատասխանատու են Բայդենն ու Զելենսկին․ ՎոլոդինԼողորդը հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում՝ կոկորդիլոսի հարձակումից հետոԼուկաշենկոն հրամայել է ավելի շատ կով կթել Մադոննայի 16-ամյա որդին կախվածություն ունի մոր հագուստիցՏեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է ГАЗ 31-ը բախվում Peugeot-ին, Peugeot-ն էլ՝ «յաշիկին». կա վիրավոր (տեսանյութ)ՊՆ-ում հրահանգչամեթոդական պարապմունքի ժամանակ ներկայացվել են տեղեկատվության արտահոսքի վտանգները Նյու Յորքում անհայտ անձը դասախոսության ժամանակ դանակահարել է բրիտանացի գրող Սալման Ռուշդիին (տեսանյութ) Քայլի Ջեների մայրը 100 000 դոլար արժողությամբ Hermès-ի բացառիկ պայուսակ է նվիրել նրանԾանրորդ Սերյոժա Բարսեղյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն, Ժորա Գրիգորյանը՝ պատանիների փոխչեմպիոն «Ապոկալիպսիս» Եվրոպայում՝ անտանելի շոգի և անտառային հրդեհների պատճառով. DailyMailՔՊ պատգամավորի եղբայրը սպառնացել է աշխատակիցներին. հանցագործության մասին հաղորդում. ArmLur.am«Վայելիր ամեն հնարավոր վայրկյանն ու մի քիչ հումորով վերաբերիր աշխարհին»․ Արևիկ Ուդումյան (լուսանկար) Ամուսնացած չինուհին միաժամանակ հանդիպել է 18 տղամարդու հետ և նրանցից գումար շորթելԱռաջիկա շաբաթներին սպասում ենք, որ Հայաստանը կտրամադրի «Զանգեզուրի միջանցքի» երթուղին. ԱլիևՎարչապետը պարգևատրել է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը զայրացած են Անկարայի վարքագծից. Spiegel «Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ». ԱլիևԱնջելինա Ջոլին ծանր է տանում դստեր հետ բաժանումը Բեյրութցին պատանդ է վերցրել բանկի աշխատակիցներին՝ իր գումարը ստանալու համարԳնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին «Չայզամի» կոչվող տարածքում ադրբեջանցիները մոտ 800 մետր հետ են քաշվել ճանապարհից. Շուռնուխի գյուղապետ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել