Մեծ Բրիտանիայում ցուցարարներին միջնամատ ցույց տված Անդրեա Ջենքինսը նշանակվել է Կրթության նախարար (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում Կրթության նոր նախարար է նշանակվել Անդրեա Ջենքինսը, ով միջնամատ էր ցույց տվել Դաունինգ Սթրիթի ցուցարարներին։ Համացանցում հայտնվել է դեպքի տեսանյութը։
Սոցցանցերի ոչ բոլոր օգտատերերն են «գնահատել» Ջենքինսի պահվածքը:
«Ուրեմն պատգամավոր Անդրեա Ջենքինսը, ով միջնամատ է տալիս ամբոխին, կարո՞ղ է կրթել նրանց երեխաներին ու թոռներին»,֊ լուրին այսպես է արձագանքել Twitter-ի օգտատերերից մեկը։