Ադրբեջանի ԱԳՆ֊ն Հայաստանին մեղադրել է եռակողմ համաձայնագիրը խախտելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ֊ն Հայաստանին մեղադրել է եռակողմ համաձայնագիրը խախտելու մեջ։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Հայաստանը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը, չի արձագանքում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Բաքվի քայլերին»,֊ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարությունը կրկին կոչ էր արել համաշխարհային հանրությանը ուշադրություն դարձնել Բաքվի ռազմատենչ հռետորաբանությանը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն սպասում է Երևանին Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառուցմանը:
«Ադրբեջանական կողմը բազմիցս և ամենաբարձր մակարդակով ընդգծել է երեք երկրների (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության) ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունների կատարման կարևորությունը, այս ուղղությամբ մեր կողմը կոնկրետ քայլեր է ձեռնարկել։ Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ ավելի քան տարի տարբեր պատրվակներով չի կատարում իր պարտավորությունները, խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունում։