Amnesty International-ը Կիևին մեղադրել է քաղաքացիական օբյեկտները ռազմական նպատակով օգտագործելու մեջ
Amnesty International միջազգային հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները վտանգի են ենթարկում քաղաքացիական բնակչությանը՝ քաղաքացիական օբյեկտները ռազմական նպատակներով օգտագործելու միջոցով:
Ըստ հեղինակավոր կազմակերպությունը՝ խոսքը վերաբերում է դպրոցներին, հիվանդանոցներին և բնակելի թաղամասերին:
Amnesty International-ում ընդգծել են, որ այդկերպ Կիևը խախտում է միջազգային իրավունքը: Հետազոտության հեղինականերն արձանագրել են, որ ուկրաինացի զինվորականները հարձակումներ են իրականացրել շուրջ երկու տասնյակ քաղաքների և բնակավայրերի քաղաքացիական օբյեկտներից, այդ թվում՝ Դոնբասում, Խարկովի և Նիկոլաևվսկոյի շրջաններում: