Օգոստոսի 4-ին ՀՀ-ն ունեցել է երկու վարչապետ. մեկը որոշումներն է ստորագրել, մյուսն էլ՝ մեսիջներ ուղարկել հակառակորդին
ՀՀ կառավարության օգոստոսի 4-ի նիստում ընդունված որոշումները Նիկոլ Փաշինյանը ստորագրելու իրավունք չունի եւ դրանք առ ոչինչ են։
«Փաստինֆո»-ի ուշադրությունը գրավեց ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում հրապարակված օգոստոսի 4-ի որոշումները, որոնք որպես վարչապետ ստորագրել է Մհեր Գրիգորյանը։ Պարզվում է Նիկոլ Փաշինյանը դեռ արձակուրդի մեջ է ու Ադրբեջանին մեսիջներ ուղարկելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ շտապել է կառավարության շենք ու ելույթ ունենալ՝ առանց նեղություն կրելու գոնե մեկ օրով արձակուրդից Փաշինյանին հետ կանչելու որոշման։
Փաստն այն է, որ օգոստոսի 4-ին ՀՀ-ն ունեցել է երկու վարչապետ. մեկը որոշումներն է ստորագրել, մյուսն էլ երկրի ղեկավարի անունից մեսիջներ ուղարկել հակառակորդին։