Թբիլիսիի կենտրոնում սեքսով զբաղվելու համար զույգին տուգանք է սպառնում
Ոստիկանությունը վարչական գործ է հարուցել այն բանից հետո, երբ Facebook-ում տեղադրվել է Թբիլիսիի կենտրոնում նկարահանված սեռական բնույթի տեսարաններով տեսանյութ, գրում է newsgeorgia.ge-ն։
Կադրերը, որոնք ցնցել են սոցցանցի վրացական հատվածը, արվել են ուշ գիշերին մետրոյի «Մարջանիշվիլի» կայարանի մոտ։ Դրանցում պատկերված են մերկ երիտասարդ և նրա հետ մի կին։
Օգտատերերը ենթադրել են, որ տեսանյութում հայտնված մարդիկ օտարերկրյա զբոսաշրջիկներ են։ Հարյուրավոր մարդիկ Facebook-ի միջոցով կոչ են արել ՆԳՆ-ին արձագանքել։
«Երկու անձի ինքնությունը պարզվել է... Երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են»,- ասել է ՆԳՆ ռազմավարական կապի վարչության տնօրեն Քեթի Կովզիաշվիլին։
Գործը հարուցվել է մարդու արժանապատվությունը և հասարակական բարոյականությունը վիրավորող արարքի փաստով: Այս խախտումը պատժվում է մինչև 200 լարի տուգանքով։