Գրիգորի Լեպսը մոտ կես միլիոն ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա
Երգիչ Գրիգորի Լեպսը մոտ 500 հազար ռուբլի է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա, հաղորդում է Kp.ru-ն։
Արտիստը դիմել է բլեֆարոպլաստիկայի՝ փոխելով կոպերի ձեւը։ Մի քանի ամիս առաջ երգչի անձնական բլոգում հայտնվեց մի լուսանկար, որում նրա աչքերը ծածկված էին կպչուն ժապավեններով։
Հաղորդվում է, որ Լեպսը դիմել է դեմքի ձգման: Այս դեպքում, ամենայն հավանականությամբ, կատարվել է սմաս-լիֆթինգ՝ ավելորդ մաշկը կտրվել է, իսկ օվալը՝ ձգվել։
Նաեւ կնոջ՝ Աննա Շապլիկովայից բաժանվելուց հետո երգիչը խոստովանել է, որ մազերի փոխպատվաստում է արել։
Կայքի հաղորդմամբ` դեռ անցյալ տարվա գարնանը լրագրողները նկատեցին, թե ինչպես է նիհարել Գրիգորի Լեպսը։ Ընդհանուր առմամբ արտիստը կորցրել է մոտ 15 կիլոգրամ։