Կառավարության նիստ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 11-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 45 հարց, որից 41-ը չի զեկուցվում. եւս մեկ հարց հանվել է։
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձեւերը եւ լրացման ուղեցույցները սահմանելու մասին
Որպես նվիրատվություն գույք ընդունելու եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելու մասին
«ԷԼՍԱ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին։