«Եգիպտոսի բազմաթիվ հյուրանոցների առաջ այսուհետ կփողփողա նաև մեր եռագույնը. հպարտ եմ ու երջանիկ». Վարդան Սարգսյան
Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանը ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարկել և կից գրել.
«Աննկարագրելի հպարտությամբ եմ լցված։ Հիմա պատմեմ, թե ինչու, բայց մի քիչ հեռվից սկսեմ. Եգիպտոսի բազմաթիվ հյուրանոցների առաջ ծածանվում են տարբեր երկրների դրոշներ։ Ամեն անգամ դրոշները տեսնելիս, երազում էի դրանց շարքում մեր եռագույնն էլ ծածանվեր։ Եվ հիմա ցնծում եմ. ես կարողացա հասնել նրան, որ այս շարքում արդեն հայկական եռագույնն է փողփողում։ Ու այն շուտով մյուս հյուրանոցների առաջ էլ կլինի։ Հպարտ եմ ու երջանիկ»։