Վարսահարդարը հաճախորդին փակել է սրահում և գնացել տուն
Բլոգեր Էլոիզ Ռայթը դժգոհել է վարսահարդարից, ով իրեն միայնակ փակել է գեղեցկության սրահում՝ մազերը ներկելու ժամանակ։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է TikTok-ում։
Այսպիսով, eloisewright___ անունով օգտատերը պատմել է, թե ինչպես է գրանցվել մազերի ներկման ընթացակարգի համար: Հաղորդվում է, որ պրոցեդուրայի կեսին վարսահարդն ասել է, որ պետք է գնա տուն և վստահեցրել հաճախորդին, որ մեկ այլ մասնագետ կլվանա ներկը նրա գլխից:
Որոշ ժամանակ անց Ռայթը պարզել է, որ ինքը մենակ է սրահում, քանի որ սրահի երկրորդ աշխատակցուհին նույնպես հեռացել էր։ Հստակեցվում է, որ սենյակի դուռը կողպված է եղել բանալիով։ «Հիմա նստած եմ այստեղ և հետևում եմ հեռախոսիս ժամաչափը, որը հետ է հաշվարկում: Ոչ ոք չկա անգամ, որ ներկը լվա: Գաղափարներ կա՞ն, թե ինչ պետք է անեմ»,- հարցրել է նա:
Նշված տեսանյութը հավաքել է ավելի քան 292 հազար դիտում։ Համացանցի օգտատերերն սկսել են մեկնաբանություններում հայտնել իրենց կարծիքը կատարվածի մասին։ «Ես ինքս կլվանայի այն և կհեռանայի առանց վճարելու», «Ինչի՞ տեղ են իրենց դրել: Չվճարես», «Հուսով եմ՝ փող չես տվել նրանց»,- գրել են օգտատերերը։