Կիևն ու Մեծ Բրիտանիան քննարկել են Ղրիմի կամրջի ոչնչացման պլանը
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն սկանդալային հայտարարություն է արել:
Նրա խոսքով, Կիևը, հունիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ բանակցություններ է վարել Ղրիմի կամրջի ոչնչացման պլանի շուրջ:
«Մենք Բեն Ուոլեսի հետ Ղրիմի կամրջի ոչնչացման պլանը քննարկել ենք դեռևս հունիս ամսին»,- հայտարարել է պատգամավորը: