Ստեփանակերտցիների ու անձամբ իմ անունից ցավակցում եմ բոլորիդ. Ստեփանակերտի քաղաքապետ
Ստեփանակերտի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Երևանի հարգարժան քաղաքապետ Հրաչյա Սարգսյան Ստեփանակերտում խորը կսկիծով տեղեկացանք Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին, որը, ցավոք, խլել է անմեղ մարդկանց կյանքեր, խեղել ճակատագրեր: Հանգստություն զոհերի հոգիներին: Համբերություն նրանց ընտանիքներին... Ստեփանակերտցիների ու անձամբ իմ անունից ցավակցում եմ բոլորիդ և աղոթում անհետ կորածների՝ շուտափույթ ողջ և առողջ հայտնաբերման համար...
Այս տխուր պահերին մենք հոգով ու մտքով երևանցիների հետ ենք: Տիրոջից խնդրում ենք բարօրություն մեր ժողովրդի համար»: