Քիմ Քարդաշյանը մարզասրահից լողազգեստով լուսանկարներ է հրապարակել
Ռեալիթիի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լողազգեստով կեցվածք է ընդունել մարզասրահում։ Համապատասխան լուսանկարներով նա կիսվել է սոցցանցերի իր հետևորդների հետ։
Քիմ Քարդաշյանի հետևորդներն ավելի քան տասը հազար հաճոյախոսություններ են թողել նրա նոր գրառման տակ և նշել, որ նրա նախկին բոյֆրենդը՝ Փիթ Դևիդսոնը, հավանաբար, այժմ «կրծում է եղունգները»։ «Այս լուսանկարները Փիթ Դևիդսոնին դեպրեսիայի մեջ կգցեն», «Ուզում ես զայրացնե՞լ Փիթին», «Տես, թե ինչ ես կորցրել, Փիթ»,- գրել են համացանցի օգտատերերը։
Օգոստոսի սկզբին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են ինը ամիս հարաբերություններից հետո։ Զույգի բաժանման պատճառը հեռավորությունն է՝ կատակերգուն ամիսներ շարունակ նկարահանվում է Ավստրալիայում, իսկ ռեալիթի հեռուստաաստղը ԱՄՆ-ում մեծացնում է Քանյե Ուեսթից իր չորս երեխաներին։