Շանհայում փորձել են հաճախորդներին փակել խանութում` կորոնավիրուսի պատճառով (տեսանյութ)
Շաբաթ օրը Շանհայի Ikea խանութում քաոսային իրավիճակ է ստեղծվել, երբ գնորդները փորձել են փախչել, քանի որ իշխանությունները որոշել էին ինքնամեկուսացնել նրանց այնտեղ։
Առողջապահության աշխատակիցները փորձում էին կողպել խանութը Սյուհուի թաղամասում, քանի որ հաճախորդը սերտ կապի մեջ է եղել կորոնավիրուսով վարակված անձի հետ:
Տեսանյութերում երևում է, թե ինչպես են պահակները մի պահ փակում դռները, սակայն ամբոխը ստիպում է նրանց բացել, ապա փախուստի է դիմում:
Ikea խանութի անսպասելի փակումը հրամայվել է, քանի որ այնտեղ էր այցելել մի մարդ, ով շփում է ունեցել 6-ամյա երեխայի հետ, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել Լհասայից Շանհայ վերադառնալուց հետո։
Նրանք, ովքեր եղել են Ikea խանութում և հարակից տարածքներում, պետք է կարանտինի ենթարկվեն երկու օր, որին հաջորդում է առողջության մոնիտորինգի հինգ օրը:
Ըստ Shanghai Daily-ի, մինչև կիրակի օրը վեցամյա տղայի մոտ 400 սերտ շփումներ են հայտնաբերվել, ով ասիմպտոմատիկ է, մինչդեռ 80,000 մարդու հանձնարարվել է անցնել ՊՇՌ թեստավորում: