Անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:
«Կրկին հորդորում ենք հետևել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։
Գործընկերներիս և լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել միայն բազմակողմանիորեն ճշտելուց և պաշտոնական հաստատում ստանալուց հետո։ Աշխատանքները շարունակվում են առանց դադարի»,- նշել է նա։