Գնալով ողջ մարդկանց գնալու հավանականությունը փոքրանում է. ԱԻ նախարարի տեղակալ
ԱԻՆ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը քիչ առաջ հայտնեց, որ այս պահին ողջ մնացածի չեն հայտնաբերել. «Ենթադրվում էինք, որ նկուղում կարող են ողջ մնացածներ լինել: Այդ ժամանակահատվածում նաև բավականաչափ քաղաքացիներ էին հավաքված, էմոցիոնալ ֆոն առաջացավ: Ես կարող եմ ընդամենը հայտնել, որ այս պահի դրությամբ ողջ մնացածների չենք հայտնաբերել, ցավոք, գնալով հավանականությունն ավելի ու ավելի է փոքրանում, որ կարող ենք ողջ քաղաքացիների գտնել, բայց չենք դադարում հուսալ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։