00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով Այսօրվանից ՌԴ-ն փոխում է ռուս-ուկրաինական սահմանը, այսինքն՝ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ Փաշինյանը դարձել է զինվորասպան, եղբայրասպան, հայրենասպան. Րաֆֆի ՀովհաննիսյանԵրևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում. կա 4 վիրավորՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆԼույս չի լինելու Երևանում և մարզերումԱստղագուշակ՝ սեպտեմբերի 30-ի համարՍեպտեմբերի 30. Օրվա խորհուրդ Իրավիճակը սահմանին՝ ժամը 09:00-ի դրությամբ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է. Փաշինյանը խաբել է. մաս 102. «Ժողովուրդ»

Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. հայտարարություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորապես վշտակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա արդյունքում բռնկված հրդեհի կամ փլուզման հետևանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս է, որ անհետ կորածները կգտնվեն ողջ և առանց առողջությանը պատճառված էական վնասների:

Գործակալության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի հիմքում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության՝ տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն տալու կամ անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ փորձի մասին տեղեկացնելու լիազորությունն է և «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա հետևանքով բռնկված հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների տվյալների (լուսանկարների) հրապարակման կապակցությամբ մտահոգություններն են:

Մասնավորապես, եթե անհետ կորածների տվյալների հրապարակման նպատակները և հրապարակվող տվյալների համաչափությունը առերևույթ խնդրահարույց չեն, քանի որ դրանք հրապարակվում են անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու և նրանց որոնելու հարցում հանրային աջակցություն ստանալու համար, ապա զոհերի, մասնավորապես՝ մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ինքնին չի արգելում կամ թույլատրում այս կամ այն անձնական տվյալի մշակումը, այլ սահմանում է տվյալների մշակման (ներառյալ` հրապարակման) ընդհանուր կանոնները և սկզբունքները, որոնք վերաբերում են անձնական տվյալների ցանկացած, այդ թվում՝ լրագրողական նպատակով մշակմանը:

Մարդու մասին տեղեկություններ հրապարակելիս լրատվամիջոցները բախվում են միանգամից երկու մրցակցող շահի՝ մի կողմից արտահայտվելու ազատության, մյուս կողմից՝ անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների հետ։ Երկու իրավունքներն էլ հիմնարար են և պահանջում են առանձնահատուկ հարգանք։

Անձնական տվյալների մշակման՝ լրագրողների ազատությունների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի իրացման շրջանակը սահմանված է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, լրագրողի կողմից անձնական տվյալների մշակման հիմքեր են նաև այլ իրավական ակտերով, միջազգային իրավական ակտերով սահմանված դեպքերը, ինչպես նաև դրանց դոկտրինալ մեկնաբանությունների, ՀՀ դատարանների, ՍԴ (ՍԴՈ-997 որոշում) և ՄԻԵԴ դատական գործերի՝ լրագրության սկզբունքների նախանշած կանոնները (օրինակ՝ Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության (1979թ.), Յանովսկին ընդդեմ Լեհաստանի (1999թ.), Կարհուվարան և Իլտալեհտի Կհտին ընդդեմ Ֆինլանդիայի (2004թ.), Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (1976թ.), Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության (1991թ.), Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի (1992թ.), «Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի» (2004, 2012, 2013) գործեր), որոնցով էլ հավասարակշռվում է (լրագրողի) խոսքի ազատության և տեղեկություն ստանալու և տարածելու ազատությունները` մի կողմից, լրագրողի կողմից անձնական տվյալների օգտագործման դեպքում անձնական տվյալների պաշտպանության իրավունքը՝ մյուս կողմից:

Տվյալ դեպքում խոսքը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ իրադարձության՝ պայթյունի, ինչպես նաև դրա արդյունքում հրդեհի և փլուզման հետևանքով զոհվածների, վիրավորների և անհետ կորածների մասին է:

Նման իրադարձությունն ինքնին գտնվում է հանրային հետաքրքրության դաշտում, սակայն անգամ նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու շրջանակում կարևոր է չանտեսել համացանցում մարդկանց տվյալների պաշտպանության կարևորությունը և տվյալների մշակման հնարավոր ռիսկերը:

Այսպես, անձնական տվյալների մշակման և մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է, որ լրատվամիջոցը (լրագրողը) սահմանի տվյալների մշակման կոնկրետ (սպեցիֆիկ) նպատակ և գնահատի՝ արդյո՞ք առկա է հանրային այնպիսի շահ, որի պաշտպանության նպատակով անհրաժեշտ է մարդու անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկություն տարածել:

Միաժամանակ, սահմանված նպատակը պետք է լինի որոշակի և օրինական, այսինքն` հանրային շահի պաշտպանությունը պետք է ոչ թե պատրվակ լինի, այլ պետք է իրականում արտացոլի տարածվող տեղեկության (տվյալ դեպքում՝ անձնական տվյալներ պարունակող տեղեկության) սոցիալական անհրաժեշտությունը և կարևորությունը:

Երկրորդ, անհրաժեշտ է, որ հրապարակվող անձնական տվյալները լինեն սահմանված նպատակին համաչափ, այսինքն՝ լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր, մշակվեն այն քանակով, որն անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար, բացառվի այն տվյալների մշակումը, որոնք անհրաժեշտ չեն նպատակի համար կամ անհամատեղելի են դրա հետ:

Այս առումով կարևոր է հաշվի առնել, որ որպես կանոն խոսքը տվյալները համացանցում հապարակելու մասին է, երբ հրապարակված տվյալները առանց որևէ ժամկետի և տարածության սահմանափակման, այն է՝ անժամկետ, հասանելի են դառնում անորոշ թվով այլ անձանց, և ըստ այդմ կարող են ավելի էականորեն միջամտել մարդկանց (զոհերի ընտանիքների, վիրավորների, անհետ կորածների ընտանիքների և ողջ գտնվելուց հետո նրանց) կյանքին:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ դեպքի (ինչպես ցանկացած այլ իրադարձության) լուսաբանման ընթացքում լրատվամիջոցները (լրագրողները) և սոցիալական ցանցերում տեղեկություններ տարածող այլ անձինք (այնքանով, որքանով սոցիալական ցանցերում ըստ էության յուրաքանչյուրը կարող է հանդես գալ որպես բովանդակություն ստեղծող, «լրատվամիջոց») պետք է հաշվի առնեն համացանցի առանձնահատկությունները և տվյալների մշակման վերոնշյալ սկզբունքները:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
30 Սեպ
Google Map-ում և Google Earth-ում Սյունիքի մի շարք համայնքներ նշված են ադրբեջանական տեղանուններով Քաբուլում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 32-ի (լուսանկարներ)Այսօրվանից ՌԴ-ն փոխում է ռուս-ուկրաինական սահմանը, այսինքն՝ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ Փաշինյանը դարձել է զինվորասպան, եղբայրասպան, հայրենասպան. Րաֆֆի ՀովհաննիսյանԵրևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Դարբ գետում. կա 4 վիրավորՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին, Ժնեւում. ԱԳՆԼույս չի լինելու Երևանում և մարզերումԱստղագուշակ՝ սեպտեմբերի 30-ի համարՍեպտեմբերի 30. Օրվա խորհուրդ Իրավիճակը սահմանին՝ ժամը 09:00-ի դրությամբ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է. Փաշինյանը խաբել է. մաս 102. «Ժողովուրդ»Ֆրանսիան կողմ է սահմանին դիտորդների տեղակայման. «Ժողովուրդ»«Հրապարակ». Փակ նիստում Փաշինյանը ցիտել է Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին«Ժողովուրդ». Ինչ եղավ հակառակորդի՝ Հայաստան ներթափանցած խմբերի ճակատագիրը«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով դատախազն ազատվեց աշխատանքից«Ժողովուրդ». 20 զինծառայողի ծնողներ ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ«Հրապարակ». ՀՖՖ-ն ավելի մեղավոր է, քան Կապարոսը«Հրապարակ». Ընդդիմադիրները կշարունակեն այլընտրանքային խորհրդարանի ֆորմատը«Հրապարակ». Լոռու մարզպետը՝ Փաշինյանի «սև ցուցակում»«Հրապարակ». ՔՊ-ում «ոչմիթիզականները» 15-20 հոգի ենԱռաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը. Վիլեն Գաբրիելյան Ի՞նչ ստուգումներ են անցնում այլ երկրի քաղաքացիները Վրաստան մուտք գործելիս «Թուրքական հոսք» ծովային գազատարի արտահանման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՌուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են ռազմագերիներովՄիջոցներ են ձեռնարկվում վերացնելու Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. Թաթոյան Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպիչներն արգելում են երկրպագուներին դիպչել տեղի կանանցՊուտինը կոչ է արել ուղղել մասնակի մոբիլիզացիայի ժամանակ արված սխալները Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 19–ամյա Էդվարդ Հովհաննիսյանն Ապարանից էր. News.am Շիրակի նախկին մարզպետը հեռանում է բուհի ղեկավարի պաշտոնից․ Aravot.am «Պապաս…». Հայկոյի որդու հուզիչ հրապարակումը և լուսանկարը՝ հոր շիրմաքարի մոտ արված Իռլանդիայում 8-ամյա ուկրաինուհուն դանակի մոտ 70 հարված են հասցրելԻնչու են պատերազմական իրավիճակում գտնվող երկրում քննարկվում տնտեսական, ֆինանսական հարցեր․ Բաբկեն Թունյան Սա սարսափելի է, բռնությունը երբեք չպետք է խնդրի լուծման միջոց դառնա․ ԵՄ դեսպանը՝ Գեղարքունիքում Բլոգերը փոքրացրել է կուրծքը և համացանցում արժանացել տղամարդկանց քննադատությանըՊուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ինչ իրավիճակ է սահմանին. ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԵրեկույթի ժամանակ ասֆալտը փլուզվել է և յոթ կին հայտնվել են փոսի մեջ (տեսանյութ)Մոնակոյի արքայական պալատի մոտ նշվել է ՀՀ անկախության օրը, ներկաներին մատուցվել է հայկական խորոված. Վրույր Փենեսյան (տեսանյութ)Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը. ԱքարՊուտինը հստակեցրել է, թե ովքեր են առաջին հերթին ենթակա մոբիլիզացիայիՀՀ և Չեխիայի ԱԳՆ-ները անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հարցերի «Հավերժ սիրո երգիչ». Արսեն Գրիգորյանի նոր երգը՝ նվիրված Հայկոյին (տեսանյութ) Հնդկաստանը 260 մլն դոլարի զենք է վաճառել Հայաստանին. հնդկական հեռուստաալիքը մանրամասներ է պատմել գործարքի մասինՎահան Քերոբյանի 10 «ստերը». ինչո՞ւ անկեղծ չէ հեղափոխական նախարարըԲժիշկը նշել է քաղցկեղի զարգացումը կանխող մթերքըԱՊՀ երկրների սահմաններին ստեղծված իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում. ՊուտինՋասթին Բիբերի կինը երեքով սեքսն անվանել է «զվարճալի և գրավիչ գաղափար»Սոթքի հանքը երեք օր չի աշխատել, այս պահին հանքն աշխատում է, բայց իր հզորության 40 տոկոսով. մարզպետ Կինը սպանել է տղամարդուն՝ փորձելով փրկել կատվի ձագին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել