00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ուկրաինան բանակցություններ չի վարի Ռուսաստանի հետ, քանի դեռ Պուտինը նախագահ է․ Զելենսկի Իսրայելը հայտարարել է, որ չի ճանաչում ՌԴ-ին նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեների արդյունքները Բայդենը սպառնացել է Պուտինին Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանրաքվեները դատապարտող ԱՄՆ բանաձեւի նախագծի վրաԳորիս համայնքում շչակ է փորձարկվելու Զախարովան խոսել է «ՆԱՏՕ-ի աղբանոցին» միանալու Ուկրաինայի ցանկության մասին1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց. Փաշինյան Նիկոլին սարսափեցնում է մասնակի իշխանափոխության սցենարը. Ագնեսա Խամոյան «Պատվաստում՝ փոթորիկների դեմ». Բայդենը կրկին տարօրինակ հայտարարություն է արելԲանակում քլունգի ու բահի, անգամ` տրակտորի պրոբլեմ չկա. Փաշինյան

Ի՞նչ կլիներ, եթե... Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Ինչ կլիներ, եթե
 
Մաս 1
 
44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգի հիմնական խնդիրը դարձավ բանակցային գործընթացն ու պատերազմը ձախողած իշխանության՝ մասնավորապես գործող "վարչապետի" հեռանալու հարցը։
 
Այն ժամանակ ստեղծված պայմանները, առկա ռիսկերն ու դեռ պահպանվող որոշ հնարավորությունները գիտակցող անհատներն ու գործիչները բազմիցս բարձրաձայնում էին, որ ինչքան շուտ Հայաստանում տեղի ունենա անխուսափելի իշխանափոխությունը, այնքան ավելի մեծ կլինի ստեղծված ծանրագույն իրավիճակից համեմատաբար արժանապատիվ ելքեր գտնելու հնարավորությունը։
Իշխանությունն ու նրան սպասարկող շրջանակը այս պնդումներին հակադրում էին շատ պարզ թվացող հարցադրումը՝«ի՞նչ կլինի, եթե․․․» և դրա պատասխանի բովանդակությունը լցնում «նախկինների վերադարձ», «թալան», «կոռուպցիա» և այլ պրիմիտիվ մանիպուլյացիաներով։
 
Ու չնայած փորձագետների կողմից այդ հարցին բովանդակային և փաստարկված պատասխաններ տալու ճիգերին, հետպատերազմական շոկի պայմաններում հանրային լայն շերտերի համար գերակշռում էր «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անորոշության զգացումը, և ոչ թե ռացիոնալ պատասխաններ գտնելու ցանկությունը։
 
Այժմ, երբ 2020թ-ի նոյեմբերի 9-ից շուրջ 1,5 տարի է անցել, երբ բոլորս ականատեսն ենք եղել դրանից հետո կանգ չառնող շարունակական ձախողումներին, երբ կանգնած ենք մոտալուտ նոր և ավելի կործանարար փլուզումների առջև, «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցադրումը ոչ միայն չի կորցրել իր ակտուալությունը, այլ նոր բովանդակություն է ստացել։
 
Իշխանություններն այսօր էլ շարունակում են այս հարցում իրենց ավանդական մանիպուլյացիաները, հանրային դժգոհության և ընդվզման նոր ալիքը փորձում են կրկին պարպել «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի շուրջ անբովանդակ քննարկումներով։
 
Գործող իշխանությունները փորձում են այդ հարցի պատասխանը բերել շատ պարզունակ մի հարթություն, հանրությանը համոզելով, թե իրենց և առաջարկվող «խաղաղության դարաշրջանի» այլընտրանքը պատերազմն է․ ընդդիմախոսներից պարբերաբար պահանջում են հստակ ներկայացնել, թե ինչ կանեն իրենք, եթե գան իշխանության։
Ընդ որում, հարցադրումները նույնպես մանիպուլյատիվ են․ «արդյո՞ք կչեղարկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը», «արդյո՞ք կհրաժարվեք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից», «արդյո՞ք ուժային մեթոդներով ադրբեջանցիներին դուրս կբերեք ՀՀ ինքնիշխան տարածքից», «արդյո՞ք կճանաչեք ԼՂ անկախությունը» և այլն։
 
Իհարկե, հաշվի առնելով բազմաթիվ անորոշությունները, տարածաշրջանում և աշխարհում ստեղծված անկայուն իրադրությունը, թշնամական պետությունների անկանխատեսելի վարքագիծը, շատ դժվար է կոնկրետ պատասխաններ տալ վերացական հարցադրումներին, սակայն ի տարբերություն հետպատերազմյան սկզբնական փուլին, այժմ գոնե հնարավոր է բովանդակային և հիմնավորված պատասխան տալ ոչ պակաս կարևոր՝ «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցադրմանը։ Մեծ հաշվով այս հարցի պատասխանները հնարավորություն են տալիս որոշակի պատկերացում կազմել նաև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանի վերաբերյալ։
 
Ուստի, հիմնվելով բացառապես փաստերի և ռացիոնալ եզրահանգումների վրա, փորձենք հասկանալ, թե Արցախյան հակամարտության շուրջ ինչ կլիներ, եթե գործող վարչակարգը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հեռանար արտահերթ ընտրություններից հետո, և ի վերջո ինչու է կարևոր, որպեսզի վերջիններս հեռանան գոնե հիմա, երբ արդեն բացահայտորեն խոսում են Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու՝ նույն է թե արցախահայությանը գիտակցաբար հայրենազրկման տանելու հեռանկարի մասին։
Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ՆԻԿՈԼԸ ՀԵՌԱՆԱՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՀԵՏՈ
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը հայկական կողմի համար իրական մղձավանջ էր, դրա գրեթե ոչ մի կետում արտացոլված չէր Հայաստանի և Արցախի շահը. նույնիսկ մեզ համար առաջնահերթ կարևորություն ունեցող հումանիտար հարցերի վերաբերյալ արձանագրումներն այնքան անհեռատեսորեն էին կազմված, որ Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես գերիների մասով։
Պատերազմից հետո Հայաստանում տիրում էր այն տրամադրությունը, որ տեղի է ունեցել վատթարագույնը և դրանից ավելի կործանարար զարգացումներ այդ պահին դժվար էր պատկերացնել։ Միայն շատ քչերն էին հասկանում և բարձրաձայնում, որ չնայած հայտարարության իրոք ողբերգական բովանդակությանը, դրա հեղինակների և պատասխանատուների հետագա պաշտոնավարումը անխուսափելիորեն բերելու էր էլ ավելի մեծ ողբերգության և կորուստների։ Միաժամանակ որոշ փորձագետներ համոզված էին, որ նույնիսկ այդ պայմաններում դեռ հնարավոր էր փրկել Հայաստանի և Արցախի դեմքը, հնարավորինս արժանապատվորեն դուրս գալ ստեղծված իրավիճակից և փակել պարտության էջը։
 
Իշխանության միակ «հակափաստարկն» այն էր, թե արդյոք իրենց հեռանալուց հետո նոր իշխանությունները պատրաստվում են հրաժարվել իրենց մեղքով ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից։ Այսպիսով մի կողմից դեռևս պատերազմում պարտության շոկը չհաղթահարած հասարակությանը վախեցնում էին նոր պատերազմնի սպառնալիքով, մյուս կողմից բոլոր ընդդիմախոսներին պիտակավորում որպես «ռևանշիստներ»՝ իրենց շուրջն ապահովելով ներքին և արտաքին որոշակի կոնսոլիդացիա։ Սակայն հետադարձ հայացք գցելով նոյեմբերի 9-ից հետո տեղի ունեցած իրադարձություններին, կարելի է վստահաբար պնդել, որ եթե այդ ժամանակ իշխող քաղաքական ուժն առաջնորդվեր ոչ թե նեղ քաղաքական, այլ ազգային շահերով, պետության ղեկը զիջեր պարտության հետ չասոցացվող ցանկացած այլ ուժի, հնարավոր կլիներ կանխել մի շարք բացասական զարգացումներ, որոնք այսօր ցավոք կայացած իրողություններ են։
 
Եթե Փաշինյանը հեռանար նոյեմբերի 9-ից հետո, հնարավոր կլիներ՝
 Երկարաձգել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանների հանձնման ժամկետները՝ կապված նոր իշխանության ձևավորման խնդրի հետ, կամ առնվազն դրանց հանձնումը փոխկապակցել բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցի հետ։
 
 Փորձել Լաչինի, Քավաճառի շրջանների հանձնումը պայմանավորել ՀՀ սահմանների անվտանգային երաշխիքների հետ՝ ապառազմականացված գոտի, սահմանների երկայնքով բուֆերային շերտ և այլն։Կարելի էր այդ ժամանակ առաջ քաշել սահմանի այդ հատվածներում հայելային հետքաշման և միջազգային
վերահսկողության գաղափարը, երբ հայ-ադրբեջանական շփման գիծը տարբեր հատվածքներում խախտված չէր լինի՝հօգուտ Ադրբեջանի։
 
 Նախքան Քարվաճառի հանձնումը լուծել Դադիվանքի խնդիրը․ հաշվի առնելով նրա ոչ մեծ հեռավորությունը հայկական վերահսկողության տակ մնացող տարածքից, կարող էր առաջարկվել տարածքների փոխանակում, կամ վանքի տարածքում չեզոք գոտի՝ խաղաղապահների վերահսկողության ներքո։
 
 Նախքան Լաչինի շրջանի հանձնումը լրացուցիչ երաշխիքներ ստանալ միջանցքի անխափան գործունեության վերաբերյալ՝ մասնավորապես Հայաստանից Արցախ գազատարի, այլ ենթակառուցվածքների անվտանգության, նոր կառուցվելիք ճանապարհի կոորդինատների, Բերձորի, Աղավնոյի և մի շարք այլ բնակավայրերի հետագա ճակատագրի վերաբերյալ և այլն։
 Ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված ցանկացած այլ տարածքի հանձնումից Ադրբեջանին (օրինակ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը), կամ այդ շրջանների հանձնումը կապել նախկին ԼՂԻՄ օկուպացված տարածքների դեօկուպացիայի հետ՝ Հադրութ, Շուշի։
 
 Ձեռնպահ մնալ բանավոր պայմանավորվածություններից։ Նույնիսկ եթե ուժի սպառնալիքով պարտադրվում էր հանձնել Զանգելանն ու Կուբաթլուն, ապա դա պետք է արվեր գրավոր պայմանագրով, փոխզիջումների հիման վրա՝ ապահովելով առնվազն ՀՀ ճանապարհների՝ Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն անվտանգությունը և մեզ համար առավել ձեռնտու բնագծերի պահպանումը։
 
 Երաշխավորել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը և այնտեղ հայկական ԶՈՒ անվտանգությունը՝ ռուս խաղաղապահների հետ գրագետ համագործակցության միջոցով, չկորցնել վերահսկողությունը Արցախի համար ռազմավարական կարևորություն ունեցող այդ տարածքների նկատմամբ։
 
 Ձեռնպահ մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող բնակավայրերում(Շուռնուխ) Ադրբեջանին որևէ տարածք զիջելու անհեռատես քայլերից՝ առավել ևս քանի դեռ տեղի չի ունեցել սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա։
 
 Արցախի տարածքներից հետ քաշվող զորքերը տեղակայել այնպիսի բնագծերում, որպեսզի հետագայում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների ժամանակ առնվազն փոխզիջումների և բանակցություններում որոշակի ճկունության տեղ մնար, ամրանալ գոնե ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում(օրինակ Սև լճի, Վերին Շորժայի հատվածները)։
 
 Վերականգնել հանրային համերաշխությունը և ապահովել աշխարհասփյուռ հայության համախմբումը Արցախի հիմնախնդրի արդար լուծման հարցի շուրջ։
 
 Վերականգնել բանակի մարտական ոգին՝ ստանձնելով պարտության քաղաքական պատասխանատվությունը, այլ ոչ թե բոլոր ձախողումների մեղքը բանակի և հրամանատարության վրա գցել։
 
 Կարճ ժամանակում ապահովել զոհվածների ավանական ցանկերի ամբողջական հրապարակումը՝ փակելով այդ հարցում կասկածների և անորոշությունների դաշտը։
 
 խուսափել նախքան բոլոր գերիների վերադարձը Ադրբեջանի հետ ցանկացած այլ հարցի շուրջ ցանկացած ձևաչափով հանդիպումներից և քննարկումներից՝ այդ թվում հունվարի 11-ի և հետագա հանդիպումներից։
 
 Արագ տեմպերով վերականգնել բանակի ռազմական պոտենցիալը՝ սպառազինություն, անձնակազմ, ենթակառուցվածքներ, այդ հարցում իրականացնել ավելի կոշտ քաղաքականություն, այլ ոչ թե ԶՈՒ թվակազմը, ժամկետայինների ծառայության ժամկետը կրճատելու քարոզչություն։ Ապահովել բոլոր փորձառու զինվորականների համախմբումը՝ անկախ քաղաքական հայացքներից, նրանց ներուժի ճիշտ կառավարումը։
 
 ՀՀ վարչապետի և իշխանության այլ ներկայացուցիչների մակարդակով կասկածի տակ չդնել Շուշիի հայկական լինելը։
 
 Խուսափել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված այլ պարտավորություններից, օրինակ 1-ին պատերազմում զոհված ադրբեջանցիների դիերի, ականապատման քարտեզների հանձնում։
 
 Առհասարակ չբացել և քննարկման առարկա չդարձնել այսպես կոչված «անկլավների» հարցը։
 
 Արցախի հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ցանկացած բանակցություն անցկացնել բացառապես ԵԱՀԿ ՄԽ մանդատի ներքո, լիարժեքորեն վերականգնել համանախագահության ձևաչափը, այս հարցում համակարգված աշխատանք տանել ՌԴ հետ։
 
 Բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնել Արցախի առնվազն նախկին ԼՂԻՄ տարածքների դեօկուպացիայի հարցը։
 
 Հետամուտ լինել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, տարբեր միջազգային կառույցների հայտարարություններում պահպանվեն ԼՂ հարցի կարգավորման հավասարակշռված մոտեցումները՝ այդ թվում ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների հիշատակումը։
 
 Հնարավորինս նպաստավոր ձևով ներկայացնել նախապատերազմյան բանակցային գործընթացի բովանդակությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալով, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լեգիտիմ չէ, այլ ոչ թե անընդհատ քննադատել բանակցային ժառանգությունը՝ այդ թվում Մադրիդյան սկզբունքները՝ ի վերջո դրանք դուրս մղելով բանակցային գործընթացից։
 
Վերոհիշյալ իրողություններից յուրաքանչյուրը, եթե այլ ելք ունենար, քան այն, ինչ ունենք այսօր, Հայաստանն ու Արցախը այդքան ողբերգական վիճակում չէին լինի։
Շարունակելի...:
Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
1 Հոկ
Ուկրաինան բանակցություններ չի վարի Ռուսաստանի հետ, քանի դեռ Պուտինը նախագահ է․ Զելենսկի Իսրայելը հայտարարել է, որ չի ճանաչում ՌԴ-ին նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեների արդյունքները Եվրոպացիների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. ԵՄ-ում կարևոր որոշում են կայացրելԲայդենը սպառնացել է Պուտինին Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հանրաքվեները դատապարտող ԱՄՆ բանաձեւի նախագծի վրաԷդ Շիրանին դատի են տվել հեղինակային իրավունքի համար Գորիս համայնքում շչակ է փորձարկվելու Զախարովան խոսել է «ՆԱՏՕ-ի աղբանոցին» միանալու Ուկրաինայի ցանկության մասին1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց. Փաշինյան Նիկոլին սարսափեցնում է մասնակի իշխանափոխության սցենարը. Ագնեսա Խամոյան «Պատվաստում՝ փոթորիկների դեմ». Բայդենը կրկին տարօրինակ հայտարարություն է արելՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի խորհրդավոր այցը ԿիևԲանակում քլունգի ու բահի, անգամ` տրակտորի պրոբլեմ չկա. Փաշինյան «Արայի՛կ Հարությունյան, լսեցի՞ր». Աննա Մկրտչյան ՌԴ արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՉեռնոգորիաԲաքուն հայտարարել է, որ Վարանդայի շրջանում ականի վրա երկու ադրբեջանցի է պայթելԵրեխայի ծնունդը ցավոտ ա, բայց արդյունքում ծնունդ ա լինում, հիմա ՀՀ սուվերենության հարցն ենք լուծում. Նիկոլ Փաշինյան Սուտ ու կեղծիք ու նույնիսկ այս օրհասական պայմաններում պառակտում քարոզող անձի շուրջ` համախմբում հնարավոր չէ․ Արամ Վարդևանյան Մենք մտադիր ենք շարունակել զինտեխնիկա մատակարարել Ուկրաինային. ԲայդենԱրտակ Բեգլարյանի նախագահությամբ գումարվել է թվայնացման խորհրդի նիստ Փաշինյանը խոսել է Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասինԻմ հայտարարության մեջ Ռուսաստանի մասին ոչինչ ասված չէ. Փաշինյանը՝ դաշնակիցների կողմից զենք չմատակարարելու մասին ՊՆ-ն ներկայացրել է իրադրությունը սահմանինՆԱՏՕ-ն դեռ չի կարող Ուկրաինային իր շարքերն ընդունել․ Ստոլտենբերգ Ի՞նչ 19-րդ դարի քարտեզ, էդ ժամանակ Ադրբեջան ա՞ եղել, որ մի հատ էլ քարտեզ ունենար․ Փաշինյան Փաշինյանն անդրադարձել է Հնդկաստանից զենք գնելու մասին լուրերինՌԴ-ի մասնակցությունը կարևոր է Եվրոպայի անվտանգության «ճարտարապետության» կառուցման հարցում. ՄերկելՌուս հաքերները կոտրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի YouTube-ի հեռարձակումը և ցուցադրել Պուտինի ելույթըՄոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը. ՀՀ վարչապետ Ուկրաինան կվերանա որպես ինքնիշխան երկիր, եթե դադարի կռվել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՆենսի Փելոսիի այցը հակառուսական չի եղել. Նիկոլ Փաշինյան Տողերի տակում Ադրբեջանը փորձում է տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ. ՓաշինյանՏեր-Պետրոսյանի և Ռուբեն Վարդանյանի «քննությունը»Ղարաբաղի կարգավիճակը պետք է տարանջատվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից. ՓաշինյանՄի քանի օրում հնարավոր է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. ԼուկաշենկոԱսել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա. Փաշինյան Պուտինը հայտարարել է, որ հենց Ռուսաստանն է ստեղծել ժամանակակից Ուկրաինան (տեսանյութ)Ո՞վ պիտի ինձ անվանի դավաճան․ ով համարում է, որ հրաժարվում ենք «ծովից ծով Հայաստանի» գաղափարից․ ՓաշինյանՈչ մեկի առաջ դուռը չենք փակում, կարող են լինել ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ի ԱԽ-ն․ վարչապետը՝ դիտորդական առաքելության մասին Ինչքան սուր է վիճակն, այնքան ավելի սուր է խաղաղության անհրաժեշտությունը. ՓաշինյանԷրդողանը դատի է տվել Բունդեսթագի փոխխոսնակին՝ իրեն «կոյուղու փոքրիկ առնետ» անվանելու համարՀայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ. Փաշինյան Բանակցային գործընթացի մասին տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, ոչ միայն մեր թիմակիցները․ Փաշինյան «Անդիպլոմ» միլիոնատերերը. ՔՊ-ականները հերքում են Փաշինյանի թեզըՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել է նաև Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը․ ՔԿ Զոհերի ցանկն ամբողջական չհրապարակելը չի նշանակում, թե դա գաղտնի է պահվում. Փաշինյան ԱՊՀ երկրների պետանվտանգության և հետախուզության մարմինները ընդլայնում են համագործակցությունը Իրավիճակը սահմանին լարված է. նոր սադրանքները բացառված չեն. Նիկոլ Փաշինյան ԵՄ-ի հետ գազային համաձայնագիրը թույլ է տալիս Ադրբեջանին ֆինանսավորել Հայաստանի դեմ պատերազմը. ֆրանսիացի սենատորՊետդումային առաջարկել են բանակ ուղարկել նաև կալանավորներին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել