Նոր պայթյուններ՝ Ղրիմում. Կիևի պնդմամբ՝ ռուսական կողմը մեծ կորուստներ ունի
Ղրիմում նախօրեին նոր պայթյուններ են որոտացել ռուսներին պատկանող ռազմական օբյեկտներում:
Ջանկո և Գվարդեյսկի շրջաններում ոչնչացվել է զինտեխնիկա, հրետանական սարքավորումներ և մեկ Су-24 ինքնաթիռ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, հայտնում է ТСН-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ևս Ղրիմում պայթյուններ էին հնչել ռազմական պահեստներից մեկում. ՌԴ ՊՆ-ն կատարվածը դիվերսիա էր անվանել, ավելի ուշ՝ Կիևն ընդունել էր պայթյունների պատասխանատվությունը: