Ռյազանի հրդեհները մոտենում են Մոսկվային. ՌԴ ԱԻ նախարարը բնաղետի վայրում է
ՌԴ ԱԻ նախարար Ալեքսանդր Կուրենկովը ժամանել է Ռյազանի շրջան, որպեսզի անձամբ համակարգի այդ տարածքում բռնկված աննախադեպ հրդեհների հրդեհաշիջման աշխատանքները:
Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 500 մարդ և 175 միավոր տեխնիկա:
Հավելենք, որ կրակը տարածվել է նաև այլ բնակավայրեր՝ ընդհուպ Մոսկվայի հյուսիսային և հարավային շրջաններ:
Տուժածների ու հնարավոր ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: