Մոսկվան կպատասխանի Ֆինլանդիայի հայտարարած «վիզաների պատերազմին»
Ռուսական կողմն անպատասխան չի թողի Ֆինլանդիայի որոշումը՝ կապված ՌԴ քաղաքացիներին տրամադրվող վիզաների սահմանափակման հետ:
Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ֆինլանդիայի իշխանությունների որոշումը՝ սահմանափակել ՌԴ քաղաքացիների դիմումների ընդունումը՝ այդ երկիր մուտք գործելու համար վիզա ստանալու հարցով, տեղավորվում է ԵՄ առանձին պետությունների հակառուսական քարոզչության շրջանակում, որի նախաձեռնողը մերձբալթյան երկրներն են», - լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և հրատարակչության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը:
Պաշտոնյան չի մանրամասնել, թե կոնկրետ ինչպես է Մոսկվան մտադիր պատասխանել արևմտյան երկրների համանման քայլերին: