Ինչ գնահատական է տալիս քաղաքապետը` Ավինյանի «Սուրմալու» կատարած այցին
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից այսօր Hraparak.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է գնահատում այն, որ Տիգրան Ավինյանը երեկ այցելել էր Սուրմալու տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի վայր և այս ողբերգության ֆոնին, ըստ էության, քարոզարշավ էր անում՝ հայտարարելով, որ ինքն այդտեղ է որպես ՔՊ-ի կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու։
«Ես չեմ կարող գնահատական տալ, որ դա քարոզարշավ էր։ Կարծում եմ՝ դա ավելի շատ քարոզարշավ չէ։ Լրագրողների հարցը չեմ հասկացել, անկեղծ, թե որպես ինչ է էնտեղ եղել, ցանկացած քաղաքացի կարող էր էնտեղ լինել։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի պարոն Ավինյանին հարցնել»,-ասել է քաղաքապետը։
Եթե շարքային քաղաքացի էր, ուրեմն այդպիսի հայտարարությւոն անբելու կարիք չպիտի ունենար, որ նաև կանգներ լրագրողների հարցերին պատասխաներ։ Այս պահին Ավինյանը ոչ մի կարգավիճակ չունի՝ բացի ՔՊ-ական լինելուց։
-Բան չասացի, բայց կարծում եմ՝ էդ հարցը երևի պարոն Ավինյանին պետք է տաք։
-Ամեն դեպքում, Դուք եկող տարի կայանալիք ընտրությունների, այդ թվում՝ Ավինյանի թեկնածության մասով ի՞նչ կարծիքի եք, ու նաև Դուք ի՞նչ մասնակցություն կունենաք այդ ընտրություններին։
-Ես կարծում եմ՝ դեռ վաղ է քարոզարշավը սկսելուն, դեռ բավականին ժամանակ կա, աշխատում ենք, ես՝ ինքս, թիմային աշխատող եմ, և ինչ որոշում, որ լինի, ըստ էդ որոշման արդեն առաջ կգնանք։