Պայթյունի հետևանքով զոհված Արամ Հայրապետյանը գնացել էր «Սուրմալու»՝ իր խանութի համար ապրանք գնելու. News.am
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14–ին պայթյունի հետեւանքով զոհված Արամ Հայրապետյանը գնացել էր իր խանութի համար ապրանք գնելու:
NEWS.am-ի հետ զրույցում Արամ Հայրապետյանի ծանոթներից մեկը պատմեց, որ խանութը Մալաթիա Սեբաստիա համայնքում էր, իսկ Արամն ապրում էր Հաղթանակ թաղամասում. «Արամը միշտ ապրանք գնել է «Առինջ մոլից», բայց այդ օրը որոշել է գնալ «Սուրմալու»: Արամ Հայրապետյանը 42 տարեկան էր, չորս երեխաների հայր էր:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 18–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է, իսկ մեկ անձի ինքնությունը պարզվում է։ 1 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 4 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: