Հիշատակված նոտան ստացել ենք և սահմանված կարգով կարձագանքենք. ՀՀ ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության նոտան և կարձագանքի սահմանված կարգով։ Այս մասին լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը գրություն էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որում վրդովմունք էր արտահայտված «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ։
Այսօր ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և հրատարակության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը հայտարարել է, որ Մոսկվան պատասխան է ակնկալում ՀՀ ԱԳՆ-ից՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ուղարկած բողոքի նոտայի առնչությամբ: