«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Մարսել»
«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Մարսել»։ Այս մասին սոցցանցերում հայտնում է Նիկոլո Չեկարինին։
Ըստ աղբյուրի՝ ականավոր ֆուտբոլիստ Ժորժե Մենդեշի ներկայացուցիչն արդեն կապի մեջ է եղել «Մարսելի» հետ՝ քննարկելով հնարավոր տրանսֆերը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռոնալդուն կարիերան շարունակելու միայն երկու տարբերակ ունի՝ «Բորուսիայում» (Դորտմունդ) և պորտուգալական «Սպորտինգում»։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ դժգոհ է, որ թիմը չի մասնակցի Չեմպիոնների լիգային։ Ֆուտբոլիստը բաց է թողել թիմի ամբողջ արտասեզոնային մարզումը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակվողը առանձնացել է թիմից՝ նա ճաշում է մյուս խաղացողներից առանձին, ինչպես նաև դժգոհություն է հայտնում մարզչական մարտավարությունից։