Բուզովային համացանցում քննադատել են լողազգեստով լուսանկարի համար
Երգչուհի Օլգա Բուզովային քննադատել են Instagram-ի աքաունթում հրապարակված լողազգեստով լուսանկարի։ Համացանցի օգտատերերը մեղադրել են աստղին ֆոտոշոփ օգտագործելու մեջ։
«Այսօրվա անելիքների ցուցակ. ոչ այսօր»,- այսպես է երգչուհին մակագրել լուսանկարը, որում կեցվածք է ընդունել բնության ֆոնին՝ կարմիր միաձույլ լողազգեստով և ծղոտե գլխարկով։
Կատարողի հետևորդները նշել են, որ անզեն աչքով էլ երևում է նկարի չափից ավելի մշակումը։ «Ֆոտոշոփը չափից դուրս է», «Որտեղի՞ց են կրծքերը»,- գրել են քննադատները։ Ինչ-որ մեկը նշել է, որ լուսանկարում Բուզովան կանգնած է չափազանց անբնական դիրքով։