Ամերիկացին 90 միլիոն տարեկան ձուկ է բռնել

Ամերիկացի տղամարդը 90 միլիոն տարեկան ձուկ է բռնել, գրում է WOWT-ը։ Ճիշտ է, այս ընթացքում որսը վերածվել է բրածոյի։
Ինչպես Օկլահոմայից Էնդի Մուրն է ասել, սկզբում մտածել է, որ իր կարթը կառչել է ինչ-որ քարից, ուստի տղամարդը չի կարողացել անմիջապես ջրի երես բարձրացնել որսը։ Օգտագործելով նավը՝ ձկնորսը լողալով մոտեցել է և ջրի միջով տեսել կմախքի ուրվագծերը։
«Ես որոշեցի, որ սա մեծ կատվաձկան կամ եղնիկի կմախք է։ Ինչ-որ բան ինձ ասաց, որ նկարեմ այն»,- հիշում է Մուրը:
Հենց Էնդին հրապարակեց բրածոյի նկարները համացանցում, նա անմիջապես սկսեց զանգեր և հաղորդագրություններ ստանալ:
«Ինձ գրեցին. «Տեղյա՞կ ես, որ լուսանկարում պատկերված է մոտ 90 միլիոն տարեկան բրածո»,- կիսվել է ձկնորսը:
Ավելի ուշ ամերիկացին կապ է հաստատել կենսաբանների հետ, ովքեր հաստատել են գտածոյի տարիքը։ Մասնագետների կարծիքով՝ մնացորդները պատկանում են նախապատմական գիշատիչ ձկան: Բրածոն կներկայացվի հանրային ցուցադրության։
«Ես դեռ շոկի մեջ եմ այս ամենից», - հավելել է Էնդին: