Հակառուսական պատժամիջոցները «զարմացրել են» Պուտինին. Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Արևմուտքի սահմանած հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ ու ճիշտ են, գրում է Magdeburger Volksstimme թերթը:
Շոլցի համոզմամբ, պատժամիջոցները կարևոր գործիք են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով:
«Ուկրաինական հակամարտության հարցով Եվրոպայի ուժեղ և միասնական պատասխանը զարմացրեց Վլադիմիր Պուտինին, քանի որ նա նման բան չէր ակնկալում»,-նշել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: