Նազենի Հովհաննիսյանը լողազգեստով ցուցադրել է կատարյալ կազմվածքը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել, որն արվել է գեղեցիկ մայրամուտի ֆոնին։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում Նազենին կերպարանք է ընդունել լողափին։
«Իհարկե մայրամուտը կարելի է վայելել պասիվ, հանգիստ պառկած...)
Բայց երբեմն էլ արժի կանգնած տեղից փորձել ցատկել՝ մի 100 անգամ, եթե պետք է, որ ստացվի էն միակ ու կարևոր կադրը... քեզ համար:
Կյանքի «Մայրամուտն» էլ է էդպիսին, կարելի է ոչինչ չանել ու նույնիսկ չտեսնել, թե ինչ գեղեցիկ Մայրամուտներ կան, բայց և կարելի ամեն բան անել, անհոգնել աշխատելով, կամ հոգնածությունը հա հաղթահարելով ու չհուսահատվելով չստացված «ցատկից», նորից փորձել, էնքան, մինչև Կյանքումդ քո ուզած ՍՏՈՊ-Կադրը ստանաս, թեկուզ կյանքիդ Մայրամուտին...
սա է հաջողության միակ ճանապարհը..., եթե առհասարակ հաջողություն ասվածը կա:
Հ.Գ. Իմ 40-ամյա մարմինն ավելի ու ավելի դժվար է ենթարկվում, իսկ ուղեղս ավելի դժվար հիշում ու մտապահում, բայց ես չեմ հանձնվում...
Իմ Կյանքի Մայրամուտին էնքան սիրուն բաներ կունենամ հիշելու))....», - հրապարակմանը կից գրել է Նազենին։
