Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինն ասել է, որ շատ է ցավում երգչուհու համար
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի նախկին ամուսին Քեւին Ֆեդերլյանը, մասնակցել է 60 Minutes Australia հաղորդաշարի նկարահանումներին, որի ընթացքում բացատրել է, թե ինչու չի ստանձնել Բրիթնիի խնամակալությունը: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը:
Երգչուհու նախկին ամուսինն ասել է, որ այս ողջ ընթացքում վիրավորված է եղել նրանից եւ դեռեւս վատ է զգում նրա հետ տարիների ընթացքում կատարվածի համար: Քեւինը խոստովանել է, որ չէր կարող որեւէ կերպ ազդեցություն ունենալ իրադարձությունների ընթացքի վրա, ուստի փորձել է ավելի շատ ժամանակ տրամադրել երեխաների համատեղ դաստիարակությանը։