Հայտնի է՝ ինչու է Բուզովան մերկ լուսանկարներ հրապարակում
Հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Բոնյան StarHit-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Օլգա Բուզովայի անկեղծ կադրերը։
Աստղի խոսքով՝ Բուզովան հենց այնպես չի սկսել մերկ լուսանկարներ հրապարակել սոցցանցերում։ «Հիմա նա կարծես թե դժվար շրջան է ապրում իր կյանքում։ Ես տեսնում եմ՝ նա իր ժապավենում մերկացել է: Սովորաբար կանայք շատ անկեղծ լուսանկարներ են հրապարակում, երբ ոչ այնքան հաճելի բան է պատահում»,- կիսվել է Բոնյան։
Հեռուստահաղորդավարուհին խորհուրդ է տվել գործընկերուհուն կերպարանափոխվել և ընտանիք կազմել։ «Հիմա գլխավորը պահը բաց չթողնելն է, որ մենակ չմնաս՝ առանց երեխաների։ Դա սարսափելի է։ Իրականում ինձ թվում է՝ դու էլ պետք է անպայման մայր դառնաս»,- ասել է բլոգերը։