Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Վալերի Բուայե
Այս գիշեր խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Թվիթերի իր գրել գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն։
«2020 թվականի սցենարը կրկնվում է։ Այս գիշեր Սյունիքում և այլ վայրերում ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով խախտվել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի կողմից այս հարձակումը հաստատվի, ապա կպահանջվի միասնական և անհապաղ միջազգային արձագանք», - գրել է Բուայեն: