Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի ներսում բնակավայրերին հարվածների առնչությամբ. ԱԳՆ
Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:
«Մենք դեէսկալացիայի, հրադադարի լիարժեք հարգման և ԵԱՀԿ-ի միջոցով բովանդակալից երկխոսության վերադառնալու կոչ ենք անում»,-ասված է հաղորդագրությունում: