Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» հաղթեց «Սլովանին»՝ 2:0
Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում մրցեց Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» հետ։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
35-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կիսապաշտպան Արտակ Դաշյանը։ 2 րոպե անց «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։
«Սլովանի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա 25-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։
H խմբում «Փյունիկը» 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջատարը շվեյցարական «Բազելն» է, որը նվազագույն հաշվով հաղթեց Լիտվայի «Ժալգիրիսին» եւ ունի 6 միավոր։
Հոկտեմբերի 6-ին անցկացվելիք երրորդ տուրում «Փյունիկը» կընդունի «Ժալգիրիսին»։