00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ամսվա սկզբին թուրք-հայկական սահմանին տեղի է ունեցել տեխնիկական պատվիրակությունների հանդիպում․ Քալըն Բաքվում կոչ են արել վերանվանել ԱդրբեջանըՏիգրան Ավինյանի կողմից ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պաշտոնավարումը իրավական տեսանկյունից համատեղելի է Երևանի փոխքաղաքապետի կարգավիճակի հետ․ ԱՆԻՖԱշխատավարձի 80%-ի չափով հավելավճար է սահմանվել ՍԴ-ի, 50%-ի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար. Փաշինյանը զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը «Բաքուն ցանկանում է Լաչինի միջանցքը փակել. կեղծ թեզեր է շրջանառում ու պատրաստվում ագրեսիայի. Արցախի ՄԻՊ. 24TV Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից. «Ազատություն» Հավանական է, որ առաջիկայում ՀՀ-Թուրքիա սահմանը հնարավոր կլինի հատել անձնագրով. Քալըն Աննա Հակոբյանը այցելել է Սևակի տուն-թանգարան և Սուրբ Կարապետ վանք․ նրան դիմավորել է մարզպետը Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են պաշտոնատար անձանց ապօրինություններ (տեսանյութ)

Այսօր՝ անկախությունից 31 տարիներ անց, խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը. Գարեգին Բ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։

Միասնական աղոթք է բարձրացվել առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր ուղերձը հղել է համայն հայ ժողովրդին։

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ մեր երկրի Անկախության տոնը:

Ավելի քան երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Արցախյան ազատամարտի մաքառումների մեջ անհուն զրկանքների ու զոհողությունների գնով վերակերտեց իր անկախ պետականությունը և ամրագրեց ազատ ապրելու իր իրավունքը:

Անկախությունը մենք հռչակեցինք մեր ժողովրդի անվտանգ կյանքը կառուցելու, ազգային մեր ինքնությունը զորացնելու, արժանապատիվ կեցություն ապահովելու և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ համայն հայությանը հայրենիքի շուրջ համախմբելու նվիրական տեսիլքով:

Այսօր՝ անկախությունից 31 տարիներ անց, խռովված սրտով ենք դիմավորում ազգային ու պետական կարևորագույն մեր տոնը: Մորմոքում է մեր սիրտը Արցախյան 44-օրյա պատերազմի ահռելի կորուստներով: Վշտացած և խռովված ենք մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի նվաճողական նկրտումների և չդադարող ոտնձգությունների պատճառով: Օրեր առաջ էր, երբ Ադրբեջանի զինված ուժերը, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, լայնածավալ հարձակում գործեցին մեր երկրի դեմ՝ ավերիչ հանցագործ հարվածներ հասցնելով խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, վիրավորներ, գերեվարված ու անհետ կորած հայորդիներ, հազարավոր տեղահանվածներ: Մեր խոնարհումն ենք բերում հայրենիքի անկախության համար իրենց կյանքն ընծայած զինվորների խնկելի և լուսավոր հիշատակին։ Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավոր մեր զավակներին։

Առկա զարգացումները վկայում են՝ մեր ժողովուրդը վերստին գոյաբանական հիմնախնդիրների առջև է։ Վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու անկախ պետականության անվտանգությանը, հայրենի հողում արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը»,- նշված է կաթողիկոսի ուղերձում, որը տարածել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

Ամենայն Հայոց Հայրապետն իր ուղերձում մտահոգություն է հայտնել նաև ապագայի, հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքների, հայ-թուրքական երկխոսության առումով:

«Մտահոգ ենք մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական լրջագույն մարտահրավերներով, մեր հասարակության մեջ տիրող անհամերաշխությամբ ու միմյանց հանդեպ անհանդուրժողությամբ, հրատապ խնդիրները երկրորդական հարցերով փոխարինելու ընթացքով, առկա սպառնալիքների հանդիման միաբանվելու և միասնաբար պայքարելու վճռականության բացակայությամբ։ Մտահոգ ենք արժեքային և կրթական դաշտում ծառացած խնդիրներով, սփյուռքի համայնքների, ազգային կառույցների և հայրենի իշխանությունների միջև ստեղծված որոշակի անվստահությամբ, նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններում հայրենանպաստ գործակցության բացակայությամբ։ Բաժանումն ու մասնատվածությունը չեն կարող բարիք ծնել այս դժվարին իրադրության հաղթահարման համար։ Սուրբ Գիրքը խրատում և ուսուցանում է մեզ. «Նույն սերն ունեցեք ձեր մեջ, եղեք միաշունչ, միախորհուրդ: Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով» (Փիլիպ. 2.2-3):

Սիրելիներ, մեր լինելության, մեր պետականության անվտանգության հիմնասյունը մեր ազգային միաբանությունն է։ Որքան ամուր եղավ այդ հիմքը, այնքան հաստատուն կլինի մեր անկախ պետականությունը և դրա նվիրական գիտակցությունը մեր մեջ:

Անկախության համար պետք է տքնել և պայքարել ամեն օր։ Անկախությունը գերագույն և անսակարկելի արժեք է։ Այսօր հրամայական է, որ աշխարհասփյուռ հայությունը համախմբվի հայրենիքի շուրջ՝ գործելով և արարելով ի շահ նրա արժանապատիվ կյանքի և առաջընթացի։ Հայրենիքը և ազգային արժանապատվությունը չեն կարող ստորադասվել անձնական ու հատվածական շահերին և բարեկեցությանը։ Հայրենիքը ազգի յուրաքանչյուր զավակինն է։ Եվ ամենքս պատասխանատու ենք հայրենիքի համար մեր արածի և բացթողումի, ձեռքբերումի և կորստի համար, պատասխանատու ենք Աստծո առջև, մեր սրբազան հողի, կորսված շեների ու սրբավայրերի առջև, պատասխանատու ենք հայրենիքին իրենց կյանքն ընծայած մեր նահատակների և ապագա սերունդների առջև։

Սիրելի ժողովուրդ հայոց, հայրական Մեր հորդորն է՝ Անկախության տոնի այս օրը ուխտենք վերստին ամենայն հանձնառություն ու զոհողություն ստանձնել հանուն հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի։ Ապրենք ճշմարիտ հայրենասիրությամբ, ազգային ու պետական շահերի բարձր գիտակցությամբ՝ խույս տալու համար ցավալի նոր կորուստներից։ Աստվածապավինությամբ և անխախտ հավատարմությամբ առ հայրենին չընկրկենք, չհուսահատվենք փորձությունների ու նեղությունների առջև և միասնական ջանքերով կերտենք լուսեղեն գալիքը մեր ժողովրդի, հաղթական նոր էջը մեր պատմության։ Մեր հավատքի զորությամբ է, որ կարող կլինենք հաղթահարելու չարահնար բոլոր հարձակումները, քանզի, ինչպես առաքյալն է ասում, «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը» (Ա Հովհ. 5.4):

Մեր հորդորն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից գործակցել և ընդհանուր հայրենաշահ որոշումներ կայացնել ազգի բոլոր կարող ուժերի հետ՝ առկա բարդ ու դժվարին իրավիճակի կարգավորման, ծառացած հիմնախնդիրների բարվոք լուծման, ինչպես և հայության ներուժը ազգային-հայրենական շահերին լավագույնս ծառայեցնելու համար։

Հայոց Եկեղեցին միշտ եղել է պետականության զորացման նվիրյալը, առաջամարտիկը նրա անսասանության պաշտպանության։ Եկեղեցին իր զավակների սրտերում ու հոգիներում մշտավառ է պահել ազատության տենչը, ոգեշնչել պայքարի՝ հանուն անկախության և պետականության վերականգնման, քանզի մեր հայրապետներն ու ողջ հոգևոր դասը չմարող համոզմունք են կրել, որ մեր լինելության, ազգային մեր ինքնության ու գիտակցության երաշխիքները ամուր ու անսասան են անկախ պետականության պայմաններում: Նույն նախանձախնդրությամբ շարունակելու ենք ջանքեր բերել հայոց անկախ պետականության ամրապնդման կարևոր գործին:

Մեր աղոթքն ու քաջալերանքն ենք բերում հայոց բանակին, մեր զինվորներին՝ պաշտպանելու մեր սրբազան հայրենիքը, արիությամբ դիմակայելու թշնամուն: Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների հանգստության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Անկախության նվիրական տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում աշխարհասփյուռ Մեր զավակներին՝ հայցելով, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Խաչի հովանու ներքո խաղաղություն պարգևի մեր հայրենիքին և անվտանգ պահի մեր երկրի սահմանները։ Թող Բարեգութն Աստված ապահովության ու բարօրության մեջ պահի ու պահպանի ազգս հայոց, այսօր և միշտ և հավիտյանս։

«Շնորհ, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ մեզ և ընդ ամենեսեան. ամէն»»,- նշված է ուղերձում:

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Նոյ
Ամսվա սկզբին թուրք-հայկական սահմանին տեղի է ունեցել տեխնիկական պատվիրակությունների հանդիպում․ Քալըն Հայ խաղաղապահների պատրաստությունը բարձր է գնահատվել Կոսովոյում և Լիբանանում Բաքվում կոչ են արել վերանվանել ԱդրբեջանըՏիգրան Ավինյանի կողմից ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պաշտոնավարումը իրավական տեսանկյունից համատեղելի է Երևանի փոխքաղաքապետի կարգավիճակի հետ․ ԱՆԻՖԱշխատավարձի 80%-ի չափով հավելավճար է սահմանվել ՍԴ-ի, 50%-ի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար. Փաշինյանը զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին Եվրախորհրդարանի անդամի բարձր հովանու ներքո բացվել է «Լեռնային Ղարաբաղ-վտանգված ժառանգություն» խորագրով ցուցահանդեսը «Բաքուն ցանկանում է Լաչինի միջանցքը փակել. կեղծ թեզեր է շրջանառում ու պատրաստվում ագրեսիայի. Արցախի ՄԻՊ. 24TV «Հայաստանում քաղաքական համակարգը վերջնականապես տապալված է». Ստեփան Դանիելյան Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի ու Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից. «Ազատություն» Հավանական է, որ առաջիկայում ՀՀ-Թուրքիա սահմանը հնարավոր կլինի հատել անձնագրով. Քալըն Metallica-ն յոթ տարվա լռությունից հետո նոր երգ ու նոր ալբոմ է թողարկել (տեսանյութ)Աննա Հակոբյանը այցելել է Սևակի տուն-թանգարան և Սուրբ Կարապետ վանք․ նրան դիմավորել է մարզպետը Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են պաշտոնատար անձանց ապօրինություններ (տեսանյութ) Հայ-ադրբեջանական սահմանին սրացման վտանգ կա․ Stratfor հետախուզական-վերլուծական ընկերություն Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել (լուսանկար)Բագրատաշենով և Գոգավանով ներմուծվող որոշ ավտոմեքենաների մաքսազերծումը կարող է կատարվել այլ մաքսատանը Զեփյուռ Բրուտյանը հանգստից լուսանկար է հրապարակել, որն արել է «սիրելի ամուսինը»՝ ՊրիլուչնինՊատերազմի հետևանքով տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրն ավարտին կհասցվի 2024 թվականին. Արցախի ԱԺ նախագահ Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում Տղամարդը անմար կրակի վրա երշիկ է տապակել. քրեական գործ է հարուցվել Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով․ «Շենգավիթ» ԲԿ-ից արձագանքում ենՀամացանցում իր անսովոր մեծ պարանոցով հայտնի ամերիկացին ձերբակալվել է հետապնդման համարՄեքենաների կողային հայելիների գողությունը բացահայտվեց «Վեթինգը դատական համակարգում». Ներկայացվել են վեթինգի իրականացման, դատավորների բարեվարքության ստուգման ընթացակարգերը Հոգեբանները պարզել են, որ գործընկերների հետ աշխատավայրում «հիմարություններ անելն» օգտակար է առողջության համար«Բավարիա»-ն ձեռք չի բերի Ռոնալդուի տրանսֆերը Apple-ը հայտնել է՝ որն է iPhone-ի լավագույն հավելվածըՌուսաստանում Wildberries-ի աշխատակիցները, այդ թվում՝ հայեր, գրեթե 1 մլն ռուբլու ապրանք են գողացել պահեստից (լուսանկարներ) Խմբակային ու դաժան ծեծի հետևանքով Տաշիրում մահացել է ոստիկանության նախկին աշխատակիցըՖԻՖԱ-ն հաստատել է, որ Ռոնալդուն աշխարհի առաջնությունում Ուրուգվայի դարպասը խփած գոլից հետո «չի կպել գնդակին»Ջրի սակագինը կբարձրանա, բայց կառավարությունը կչեզոքացնի ավելացումը սպառողի համար. ՀԾԿՀ-ն հաստատեց սակագները Տեխնոլոգը բացատրել է, թե որ պահածոներում կարող է զարգանալ բոտուլիզմըՆախաձեռնվել են ենթակա զորամիավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ. ՊՆՔրեական վարույթի շրջանակում որոնվում է տեսագրության տղամարդը Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Քննչական կոմիտեն սկսել է Ադրբեջանի կողմից Հայաստանին վերադարձված հայ զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը Երևանի կենդանաբանական այգու սպիտակ առյուծը՝ Սիմբան, 3 տարեկան է Տեխնոլոգիական ընկերության աշխատակցին հեռացրել են աշխատանքից եղունգների պատճառովԳիտնականներն անվանել են այն դիետան, որն ամենաարդյունավետն է ներքին օրգանների ճարպը նվազեցնելու համարԲժիշկը հայտնել է՝ ինչպես կարելի է հասկանալ յոդի պակասի մասինՎահագն Խաչատուրյանը Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է գիտության և ՏՏ ոլորտի հարցերը Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի եղբայրը վրաերթի է ենթարկվել. ինչ է կատարվել Մալաթիայում. Armlur.amԱրթուր Օհանջանյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարՀայտնի է՝ ինչու Նեյմարը չի կարողացել ներկա գտնվել Բրազիլիա-Շվեյցարիա խաղին Հոկտեմբերին կենսաթոշակառուներին շուրջ 168 մլն դրամ հետվճար է տրվել Քանաքեռավանում «ZIL-130»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ վարորդը արգելափակվել է խցիկումԿայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստըԱԳ փոխնախարարը Չիլիի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքներըՔայլի Ջենները դավաճանության մասին լուրերից հետո կիսվել է Թրևիս Սքոթի հետ համատեղ լուսանկարով
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել