Մեդիատեռոր` ՀՀ բնակիչների նկատմամբ. դեսպանատները չեն խստացրել Հայաստանի տարածքում ուղևորությունների սահմնափակումները
Սոցցանցերում տեղեկություն է տարածվում այն մասին, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով իր քաղաքացիներին արգելում է այցելել Հայաստանի որոշակի տարածքեր, գրում է Fip.am-ը:
ԱՄՆ դեսպանատան՝ սեպտեմբերի 23-ին տարածած անվտանգության ծանուցումը սեպտեմբերի 13-ի ծանուցման հակիրճ և որոշակիորեն մեղմացված տարբերակն է, վերաբերում է միայն ԱՄՆ դեպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև, շեշտվում է, որ արգելվում է ճամփորդությունը առանց լուրջ պատճառների, ի տարբերություն սեպտեմբերի 13-ի հայտարարության, որտեղ նման վերապահում չէր արվում:
Նշենք, որ Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական կայքում վերջին հաղորդագրությունը` ՀՀ սահմանամերձ տարածքներում ուղևորությունների սահմնափակումների հետ կապված, եղել է երեք օր առաջ` սեպտեմբերի 20-ին: Իսկ ահա Մեծ Բրիտանիայի կայքում սեպտեմբերի 23-ի հաղորդագրությունը սեպտեմբերի 14-ին տարածված հաղորդագրության թարմացումն է:
Չնայած նրան, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նոր պատերազմի ռիսկը մեծ է, սակայն որոշ անձանց և լրատվամիջոցների այս մանիպուլյացիան կարելի է համարել իսկական մեդիատեռոր ՀՀ բնակչության դեմ. մնում է միայն պարզել, թե ում էր դա պետք...