00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ժողովուրդ». Պադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151«Հրապարակ». Խաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցախ«Ժողովուրդ». Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա«Ժողովուրդ». Կալանավորված դատավոր Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ«Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտել է Պաշտպանության նախարարություն՝ ստուգումների«Հրապարակ». 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ. կառավարության շենքը կապիտալ վերանորոգում են«Հրապարակ». Իշխանությունն արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծերըՇվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը շուտով կավարտվի․ ԲլինքենԵՄ-ն մինչև 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար Աղվանի-Տաթև ավտոճանապարհին դեկտեմբերի 9-ին և 10-ին երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով

Անահիտ Ավանեսյանի հրամանով` հաստատվել է ոջլոտության համաճարակաբանության, կանխարգելման մեթոդական ուղեցույցը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օգոստոսի 24-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է «Ոջլոտության համաճարակաբանության, ծագումնաբանության, ախտորոշման, հաշվառման, հաղորդման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը։

Ներկայացնում ենք ուղեցույցն՝ ամբողջությամբ։

ԳԼՈՒԽ 1. ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ոջլոտությունը (պեդիկուլոզ, ՀՄԴ-10` Բ85.0) արյունով սնվող էկտոմակաբույծներով` ոջիլներով պայմանավորված հիվանդություն է։

2. Ոջիլներ (լատիներեն՝ Anoplura կամ Siphunculata, հին հունարեն՝ φθείρ-ոջիլ և πτερος-թևազուրկ), արյունածուծ միջատների կարգ։ Հայտնի է ոջիլների ավելի քան 300 տեսակ։ Մարդու և կաթնասունների արյունածուծ մակաբույծներ են, որոնց կյանքի ամբողջ շրջանն ընթանում է տիրոջ մարմնի վրա։ Ոջիլները շարժվում են սողալով,դրանք չեն կարող ցատկել կամ թռչել: Արյունով սնվում ե ն և՛ էգը, և՛ արուն:

3. Տարբերում են ոջլի զարգացման հետևյալ փուլերը՝ ձվիկ (անիծ), թրթուր, հասուն առանձնյակ։ Ոջիլները սնվում են տիրոջ արյունով, իսկ ձուն ամրացնում են մազերին կամ գործվածքի մազմզուկներին:

4. Ոջլոտությունը տարածվում է սերտ շփման միջոցով: Շները, կատուները և այլ տնային կենդանիներ չեն կարող փոխանցել մարդու ոջիլներ:

5. Ոջիլները հայտնի են մարդուն հնագույն ժամանակներից ի վեր: Առաջին անգամ նկարագրվել է Արիստոտելի հուշագրություններում (IV դար մ.թ.ա.): Չորացած ոջիլներ են հայտնաբերվել եգիպտական, պերուական, հնդկական մումիաների հնագույն դամբարաններից: Ոջիլներ են հայտնաբերվել նաև Գրենլանդիայում և Ալեուտյան կղզիներում մումիայի վերածված դիակների վրա (XV դար): Ոջիլների դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք մարդկանց վրա մակաբուծում են արդեն 80 հազար տարի:

6. Գրեթե 500 տարի մ.թ.ա. Հերոդոտոսը գրել է, որ Եգիպտոսի քրմերը միշտ սափրել են գլուխները, «…որ ոչ մի ոջիլ կամ այլ անմաքուր բան չկարողանա կպնել նրանց, երբ նրանք ծառայում են աստվածներին…»: Նույն նպատակով հին Եգիպտոսում փարավոններն ու ազնվականները սափրել են իրենց գլուխներն ու կզակները:

7. Մարդու մաշկի վրա մակաբուծում են երեք տեսակի ոջիլներ՝ գլխի (Pediculus humanus capitis), մարմնի կամ հագուստի (Pediculus humanus corporis) և ցայլքի (Pthirus pubis) (Նկար 1):

8. Հայտնի չէ գլխի ոջիլների որևէ հիվանդություն փոխանցելու հատկության մասին, սակայն քերծվածքներից առաջացած մաշկի երկրորդային մանրէային վարակը կարող է առաջանալ ոջիլներով ցանկացած վարակման դեպքում:

9. Ոջիլներով վարակումը հայտնաբերվում է ամբողջ աշխարհում: Օրինակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գլխի ոջիլով վարակումը առավել տարածված է նախադպրոցական և տարրական դպրոցական տարիքի երեխաների, նրանց տան անդամների և խնամողների շրջանում: ԱՄՆ-ում տարեկան գլխի ոջիլով վարակվում են 6-12 միլիոն 3-11 տարեկան երեխաներ: Համաձայն որոշ հետազոտությունների, աղջիկներն ավելի հաճախ են վարակվում գլխի ոջիլով, քան տղաները, հավանաբար` գլուխ-գլուխ հաճախակի շփման պատճառով:

10. Մարմնի ոջիլով վարակումը սահմանափակվում է մարդաշատ և վատ հիգիենայի պայմաններում ապրող մարդկանցով, ովքեր չունեն կանոնավոր լողանալու և մաքուր հագուստ կրելու հնարավորություն (օրինակ՝ անօթևաններ, փախստականներ, պատերազմ կամ բնական աղետներ վերապրածներ): Նման պայմաններում վարակը կարող է արագ տարածվել:

11. Ցայլքի ոջիլով վարակումը հանդիպում է հասարակության բոլոր մակարդակներում:

12. Կարևոր համաճարակաբանական նշանակություն ունեն մարմնի/հագուստի ոջիլները, քանի որ բծավոր և հետադարձ տիֆերի, Վոլինյան (խրամատային) տենդի հարուցիչներ պարունակող ոջիլները 4-7 օր հետո ընդունակ են վարակել առողջ մարդուն:

13. Ոջիլների առանձին տեսակների տարբերակիչ առանձնահատկությունները ներկայացված են աղյուսակում.

ԳԼՈՒԽ 2. ՎԱՐԱԿՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ԵՎ ՓՈԽԱՆՑՈՒՄ

14. Հասուն գլխի ոջիլների երկարությունը մոտավորապես 2-3 մմ է: Գլխի ոջիլները հիմնականում տարածվում են գլուխ-գլուխ (մազ-մազ) ուղիղ շփման միջոցով: Նման շփումը երեխաների շրջանում կարող է լինել դպրոցում, տանը և այլուր (օրինակ՝ խաղահրապարակներ, ճամբարներ): Հազվադեպ կարող է փոխանցվել վարակված սանրի, սրբիչի, մահճակալի, բազմոցի, բարձի միջոցով: Գլխի ոջիլները գոյատևում են 1-2 օր, եթե ընկնում են մարդուց և չեն կարողանում սնվել:

15. Հասուն մարմնի ոջիլներն ունեն 2.3–3.6 մմ երկարություն: Մարմնի ոջիլներն ապրում են և ձվադրում են հագուստի վրա և տեղափոխվում են մաշկ՝ միայն սնվելու համար: Մարմնի ոջիլները հիմնականում տարածվում են վարակված անձի կամ նրա հագուստի, անկողնային սպիտակեղենի կամ սրբիչի հետ անմիջական շփման միջոցով: Մարմնի ոջիլները սովորաբար վարակում են այն անձանց, ովքեր պարբերաբար չեն լվանում և փոխում են իրենց հագուստը:

16. Մարմնի ոջիլը կարող է փոխանցել հիվանդություններ, օրինակ՝ Rickettsia prowazekii-ի (համաճարակային հետադարձ տիֆ), Bartonella quintana-ի (ոջիլներով փոխանցվող Վոլինյան (խրամատային) տենդ) և Borrelia recurrentis-ի (բծավոր տիֆ) փոխանցող (սովորաբար՝ պատերազմական, աղքատության պայմաններում, որտեղ չկան հագուստի պարբերաբար փոփոխման ու լվացման պայմաններ):

17. Հասուն ցայլքի ոջիլների երկարությունը 1.1-1.8 մմ է: Ցայլքի ոջիլները ամրանում են սեռական հատվածի մազերին, բայց երբեմն հանդիպում են մարմնի այլ մասի մազերի վրա (օրինակ՝ հոնքեր, թարթիչներ, մորուք, կրծքավանդակ, թևատակ և այլն): Ցայլքի ոջիլով վարակումը տարածվում է սեռական շփման միջոցով և հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ: Հազվադեպ վարակը կարող է տարածվել վարակված անձի հագուստի, անկողնային սպիտակեղենի, զուգարանի նստատեղի և այլ անձնական իրերի հետ սերտ շփման արդյունքում:

Մանրամասները՝ այստեղ

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
9 Դեկ
«Ժողովուրդ». Պադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151«Հրապարակ». Խաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցախ«Ժողովուրդ». Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա«Ժողովուրդ». Կալանավորված դատավոր Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ«Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտել է Պաշտպանության նախարարություն՝ ստուգումների«Հրապարակ». 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ. կառավարության շենքը կապիտալ վերանորոգում են«Հրապարակ». Իշխանությունն արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծերըՇվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը շուտով կավարտվի․ ԲլինքենՍոչիում բլոգերը զանգահարել է ոստիկանություն և պահանջել կոկաին բերել իր համար՝ սպառնալով պայթեցնել բնակելի տունըԵՄ-ն մինչև 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար Աղվանի-Տաթև ավտոճանապարհին դեկտեմբերի 9-ին և 10-ին երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. միմյանց է բախվել 4 մեքենաՍելին Դիոնը չեղարկել է համերգները հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնումՉինաստանի դեսպանը սոցապնախարարին հայտնել է, որ կօգնեն աջակցության կարիք ունեցող ընտանիքներին Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում․ News.am Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ Իսպանիայի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի«Զբոսաշրջային կենտրոնից մինչև առաջնագիծ մեկ քայլ է՝ Ջերմուկը վկա». Տիգրան Աբրահամյան Առաջարկեցինք զեկույցում վերականգնել Հայաստանին և Արցախին վերաբերող հատվածը. Գեղամ Մանուկյան Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիացի երիտասարդներին անվճար պահպանակներ կբաժանվենՄհեր Սահակյանը ստանձնել է պատգամավորական մանդատըԱննա Հակոբյանը մասնակցել է զոհված Նորայր Վարդանյանի եղբոր և քրոջ մկրտությանըԱՀ նախագահը հանդիպել է ֆրանսահայ համայնքի հետ. ներկա են եղել նաև Ֆրանսիայի օրենսդիր մարմնի անդամները Մալենան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)Թայվանը 1 մլն դոլար կուղարկի Կիև՝ էլեկտրաէներգիայի գեներատորներ գնելու համարՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները լուսանկարվել են հայկական տարազներով (լուսանկարներ) Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վուչիչը ԱՄՆ դեսպանին ասել է, թե Սերբիան ինչպես է լուծելու Կոսովոյի խնդիրըԲայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածում մառախուղ է, Ստեփանավանի ոլորաններում՝ տեղ-տեղ մերկասառույց Եվրոպան հավելյալ կվճարի Թուրքիային Ռուսաստանից վերամշակված նավթի համար․ Dir.bgԱդրբեջան կատարած այցից հետո ԵՄ որոշ խորհրդարանականներ դադարել են քննադատել Ալիևի ռեժիմը. Blankspot Փաշինյանը՝ կրկին «երկու քարի արանքում». Մոսկվայի և Բրյուսելի մեսիջները ԵրևանինՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն Ռուսաստանում հարսնացուն հարսանիքի ժամանակ դանակահարել է ամուսնուն և հեռացել՝ ամուսնությունը տոնելուԱդրբեջանական SOCAR-ը դադարեցրել է թուրքական նավթավերամշակման գործարան ռուսական նավթի մատակարարումը․ Reuters Զեփյուռ Բրուտյանը խոսել է Պավել Պրիլուչնիի առողջական խնդիրների մասինՔՊ-ական Դավիթ Դանիելյանին հանգիստ չի տալիս «Նեմեց Ռուբո»-ի «փառքը»Արագածոտնում բախվել են «ՎԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենաներ․ 6 վիրավորներից մեկն անչափահաս աղջիկ է Մեգան Մարքլը ցուցադրել է իր դեմքն առանց դիմահարդարման (լուսանկար)Դոնեցկում ամենակատաղի մարտերն են ընթանում. Զելենսկի «Դումանյանի համար Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է». Լիլիթ Գալստյան 72-ամյա Ձախ Հարութն իրենից 20 տարով փոքր նոր սիրելի՞ ունի․ Starnews (լուսանկար)Քենիայում չորս տարեկան տղան կորել է և վեց օր մնացել բորենիների ու շնագայլերի հետ (լուսանկարներ)Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Թալանի դեմ պայքարողների երկակի սկզբունքները. ո՞վ էր մինչ հեղափոխությունը Անդրանիկ ՔոչարյանըԲերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի․ News.am Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել