ՄԱԿ-ում հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով. ցավոք՝ դրական պատասխան չկա. Փաշինյան
Ադրբեջանի կողմից դրական պատասխան չկա՝ արդյո՞ք ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում՝ անդրադառնալով ՄԱԿ-ում ունեցած իր ելույթին։
«ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթում ես մի պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջզգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե այդպես է, կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի քննարկումը։ Ցավոք՝ դրական պատասխան չկա։ Հաարց․ ինչո՞ւ»,- գրել է Փաշինյանը։