00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դոնեցկում ամենակատաղի մարտերն են ընթանում. Զելենսկի «Դումանյանի համար Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է». Լիլիթ Գալստյան Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Թալանի դեմ պայքարողների երկակի սկզբունքները. ո՞վ էր մինչ հեղափոխությունը Անդրանիկ ՔոչարյանըԲերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի․ News.am Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ավելի քան 12 հազար խմ աղբ դուրս բերվեց․ Հրաչյա Սարգսյան (տեսանյութ) Թուրք տղամարդը սպանել է իր հարևանին բարձր խռմփոցի պատճառովԱդրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար Արկադի Փելեշյանը տապալել է Վանաձորի կառավարումը. ՔՊ-ի ներսում դժգոհություն է հասունանում

Թալինցիներն ու սիսիանցիները ցույց տվեցին ճանապարհը. Գեղամ Նազարյան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սեպտեմբերի 25-ին մի շարք, այդ թվում վերջին ռազմական գործողություններից, մեղմ ասած, խիստ տուժած համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջնականապես տվեցին այն բազմաչարչար հարցի պատասխանը, թե վերջապես ե՞րբ կբացվեն ժողովրդի աչքերը եւ նրանք տեսնելով իրականությունը միասին կփոխեն իրավիճակը:

Թալինցիները եւ հատկապես սիսիանցիները բոլորիս ցույց տվեցին այս ամոթալի, խայտառակ, վտանգավոր, մղձավանջային իրավիճակից դուրս գալու ելքը:

Երբ թասիբով համարվող թալինցիները մեծ առավելությամբ քաղաքապետ են ընտրում մեկին, որը ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիրը, այն ուժը, որի ղեկավարմամբ մենք ծանր պարտություն ենք կրել եւ շարունակում ենք կրել, որի ղեկավարմամբ մոտ հինգ հազար լույս տղերք են զոհվել, ապա գիտակցում ես, որ պատկերն ավելի քան տխուր է, բայց երբ ՔՊ-ի թեկնածուի օգտին ոչ թե երեք, այլ 4 հազար 93 սիսիանցի է քվեարկում, ընդ որում, ՔՊ թեկնածուն հաղթում է նաեւ Իշխանասար բնակավայրում, ապա հասկանում ես, որ պատկերը ոչ թե տխուր է, այլ մղձավանջային:

Տերը խոստացավ Սոդոմն ու Գոմորը չկործանել, եթե այնտեղ գոնե տասը արդար լինի... Սոդոմն ու Գոմորը կործանվեցին:

Ի տարբերություն Սոդոմի եւ Գոմորի, մենք ունենք հազարավոր սիսիանցիներ, շամշադինցիներ, լոռեցիներ, թալինցիներ, որոնք հասկանում են իրավիճակի ամբողջ լրջությունը եւ գիտակցում, թե ովքեր են պատասխանատու այս ամենի համար, ինչն էլ ստիպում է հավատալ, որ մենք, ի վերջո, չենք կործանվելու եւ շարժվելու ենք առաջ:

Այսուհանդերձ, մղձավանջի մեջ չմնալու համար պետք է վերջանականապես հասկանանք, որ սեպտեմբերի 25-ին ոչնչացավ այն թեզը, թե հնարավոր է քարոզչությամբ, զրույցներով, բացատրական աշխատանքով մարդկանց, թյուրիմացության մեջ գտնվող մարդկանց ցույց տալ իրականությունը, բացատրել այս ամենի պատճառները, որից հետո նրանք պայքարի շարքերում կհայտնվեն, եւ միասին նոր իշխանություններ կձեւավորենք:

Ծաղկահովիտցիները, անգամ չորս հազար բերդցիները, որոնք քվեարկել են ՔՊ-ի թեկնածուի օգտին, լոռեցիները եւ նույնիսկ այն փոքրաթիվ տաշիրցիները, որոնց ձեռքը գնացել է քվեարկել Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցչի օգտին, մեզ հուշում են՝ մեզ վրա հույս չդնեք, մենք ուշքի ենք գալու, մենք իրականությունը հասկանալու ենք միայն իշխանափոխությունից հետո:

Եկեք ընդունենք, որ եթե նույնիսկ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից, ավելի քան երկու հարյուր զոհերից հետո Սիսիանում գտնվեց գոնե մեկ մարդ, որը քվեարկեց Փաշինյանի օգտին, ապա գոնե այս պահին պետք է ընդունենք, որ իրավիճակը փրկելու համար չպետք է սպասել, թե երբ են սյունեցիները, տավուշցիները կամ երեւանցիները վերադառնալու իրականություն:

Հիմա կասեք, թե ինչու հիշեցի երեւանցիներին: Իսկ դուք վստա՞հ եք, որ եթե Երեւանում քաղաքապետի ընտրություններն անցկացվեին սեպտեմբերի 25-ին, ապա հազարավորներ, եթե ոչ տասնյակ հազարավորներ ՔՊ-ի թեկնածուի օգտին չէին քվեարկելու: Այն օրը՝ սեպտեմբերի 13-ին, երբ երկիրը հարձակման էր ենթարկվել, ՔՊ-ի «տասովշիկները» մեծ ու փոքր գործարարներին, փոքրիկ ու մեծ հիմնարկներ ունեցողներին համոզում էին «աշխատել» Ավինյանի համար:

Իրականությունը սա է, եւ եթե մենք փորձենք այլ իրականություն հորինել եւ հավատալ դրան, ապա միայն ու միայն կհարվածենք օգնության կարիք ունեցող մեր երկրին: Եւ ի՞նչ է պետք անել այս վիճակում: Քայլերը շատ պարզ են, անելիքները հստակ:

Նախ եւ առաջ այսուհետ վերջ ենք տալիս բոլոր այն քննարկումներին, թե ինչ է պետք անել բոլորին ճշմարտությունը հասցնելու համար: Հիմա դրա ժամանակը չէ: Եթե 44-օրյա պատերազմից հետո դեռ կարողանում էինք մեզ ստիպել ու ինչ-որ ձեւով հասկանալ, թե կարող է մարդիկ լինեն, որոնք հավատան, թե պատերազմի հետ ՔՊ-ն ու Փաշինյան Նիկոլը կապ չունեն, ապա սեպտեմբերի 13-ից հետո ... Կարծում եմ այստեղ ամեն ինչ պարզ է:

Պարզ ու ակնհայտ է նաեւ, որ առաջ շարժվելու համար, այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար երկիրը պետք է փոխի պարտության դեմքին եւ հիմնական բանակցողին: Սա աքսիոմ է եւ ապացուցման կարիք չունի: Սա նախ եւ առաջ պետք է հասկանան նաեւ ՔՊ-ում, ՔՊ-ի ղեկավարությունում: Չի կարելի նեղ անձնական կամ թիմային շահերը վեր դասել պետության շահից:

Ընդ որում, հենց ՔՊ-ն պետք է առաջին շահագրգիռ կողմը լինի, որ այդ փոփոխություններն արվեն անցնցում, խորհրդարանում եւ առանց զանգվածային հուզումների: Ի վերջո, մի օր մենք որպես միասնական ազգ պետք է հասունություն, իմաստություն հանդես բերե՞նք, թե շարունակելու ենք դեգերել էմոցիաների ալեկոծ օվկիանոսում:

Վստահ եղեք, եթե ՔՊ-ն խոհեմություն հանդես չբերի, ապա այլընտրանքը դառնալու է քաղաքականապես գիտակից ակտիվ զանգվածի փողոցային հուժկու ճնշումը, որից հետո արդեն ՔՊ-ն պարզապես ստիպված կլինի գնալ զիջումների, բայց ինչու գործը հասցնել դրան, երբ կարելի է առաջ շարժվել խոհեմությամբ եւ բանականությամբ:

Եթե հանկարծ այս կամ այն պատճառներով ՔՊ-ն դիմադրի եւ չընդունի որեւէ բանական առաջարկ, ապա մեզ ավելի ծանրագույն իրականություն է սպասվում՝ դրանից բխող ամենածանր հարվածներով:

Մենք դեռ փոքր ժամանակ ունենք: Մենք իրավունք չունենք կորցնել այդ ժամանակը: Մենք ունենք նաեւ բնական արտաքին դաշնակիցներ, որը մեզ համար այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում բարեբախտություն է, մենք դեռ ունենք ուժեղ զինվորականներ եւ ժամկետային զինվորներ, որոնք ունակ են թշնամուն ծանր կորուստներ պատճառել, բայց սա անվերջ չի կարող շարունակվել:

Մեզ պետք է փոխել բանակցողին, մեզ պետք է նոր կառավարություն, մեզ պետք են բանակցային նոր մոտեցումներ՝ խելամտության սահմաններում: Այս ամենը հնարավոր է, այս ամենը իրականանալի է, չնայած առկա ծայրահեղ մոտեցումներին եւ միմյանց նկատմամբ անհանդուրժողականության դրսեւորումներին:

Վերջում ամենակարեւորի մասին: 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկ շաբաթ առաջ երկու երեխա տեսիլք են ունենում: Դանիել անունով տղան եւ մյուսը, որի անունը ծնողները չեն ցանկանում հրապարակել, տեսնում են Հիսուսին, որն ասում է. «Պատերազմը շուտով կդադարի, աղոթողները շատացան, բայց դուք դեռ մեղքերի մեջ թաթախված եք, դուք պետք է շատ աղոթեք: Աղոթեք պատերազմից հետո»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
8 Դեկ
Մեգան Մարքլը ցուցադրել է իր դեմքն առանց դիմահարդարման (լուսանկար)Դոնեցկում ամենակատաղի մարտերն են ընթանում. Զելենսկի «Դումանյանի համար Թամանյանի գլուխգործոցի վրա բացված 6000 անցքերը անլուրջ թեմա է». Լիլիթ Գալստյան 72-ամյա Ձախ Հարութն իրենից 20 տարով փոքր նոր սիրելի՞ ունի․ Starnews (լուսանկար)Քենիայում չորս տարեկան տղան կորել է և վեց օր մնացել բորենիների ու շնագայլերի հետ (լուսանկարներ)Ադրբեջանի հետ պատրաստ ենք հարևանություն անել, բայց անկախ կարգավիճակի հարցը չի կարող քննարկման առարկա լինել. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Թալանի դեմ պայքարողների երկակի սկզբունքները. ո՞վ էր մինչ հեղափոխությունը Անդրանիկ ՔոչարյանըԲերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի․ News.am Կարեն Փթուկյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Ավելի քան 12 հազար խմ աղբ դուրս բերվեց․ Հրաչյա Սարգսյան (տեսանյութ) Թուրք տղամարդը սպանել է իր հարևանին բարձր խռմփոցի պատճառովԱդրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար Արկադի Փելեշյանը տապալել է Վանաձորի կառավարումը. ՔՊ-ի ներսում դժգոհություն է հասունանումՏաթև-Աղվանի ավտոճանապարհը խցանված է տրանսպորտային միջոցների հոսքի պատճառով Հայկական կողմին փոխանցված 13 զինծառայողների մարմինները նույնականացվել են Տղամարդը փորձել է խոսել մեղուների հետ և մահացել նրանց խայթոցներից 9 ամսում՝ 12.1 տոկոս տնտեսական աճ, իսկ ամբողջ 2022 տարում՝ 14 տոկոս․ Փաշինյանին ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարության 2022թ. գործունեության հաշվետվությունը Էրդողանի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե «Հայաստանին ավելի շատ պետք են Թուրքիան և Ադրբեջանը, քան Ֆրանսիան և ԱՄՆ-ն»Իրանում իրականացվել է բողոքի ցույցերին մասնակցելու համար առաջին մահապատիժը. ևս 20 մարդ դատապարտվել է մահապատժիՄեր տարածաշրջանում բոլոր պատերազմները սանձազերծել է Ադրբեջանը, ոչ թե՝ հայերը. Արմեն Գևորգյան Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը կպարգևատրվի. նա նաև սպորտային նպաստ և անվանական թոշակ կստանա ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԿիևի դատարանը Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիայի մասնակցին դատապարտել է ութ տարվա ազատազրկման (տեսանյութ) Վիկտոր Բուտը փոխանակվել է բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետՄիրզոյանն ու Կլաարը հանդիպել են․անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը Մինչև տարեվերջ Հայաստանի ու Թուրքիայի միջև կսկսվեն օդային բեռնափոխադրումներ. Hürriyet «Զույգ դաստակներին՝ շան կծած վերքեր» ախտորոշմամբ հոսպիտալացված կինը, գիտակցության չգալով, մահացել է «Ադրբեջանը պոկվել է Իրանից քաջարական թագավորների ապաշնորհության պատճառով»․ ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ Նիկոլ Փաշինյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են ԼՂ հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումները ԱՄՆ-ն «կտաքացնի» մարտերն Ուկրաինայում առնվազն մինչև 2025 թվականի վերջ. ԶախարովաԱրցախի Մարտունիում արձանագրված շնագայլի հարձակման հետևանքով՝ 3 բնակիչ դիմել է բուժմիավորում Politico-ն Պուտինին «տարվա անհաջողակ» է ճանաչել Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան Զախարովան խուսափեց հայ լրագրողի հարցից ու խորհուրդ տվեց այն վերահասցեագրել ՀՀ իշխանություններին Ալժիրը մեծ ցանկություն ունի բարձրացնել Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը․ դեսպանՀայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում կայացել է աշխատանքային խմբի հանդիպումՓաշինյանն ու Պուտինը կհանդիպեն Բիշքեկում Լուիս Էնրիկեն հեռացավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Արգավանդի 76-ամյա բնակիչը կացնով հարվածել է որդուն ու հարսին Մենք խելքներս չենք կորցրել, մենք գիտենք, թե ինչ է միջուկային զենքը. ՊուտինՀարցում. Ամերիկացիների 55%-ը հավանություն չի տալիս Բայդենի գործունեությանըԼավագույն տարբերակն է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ խաղաղապահ առաքելությանը տրամադրի միջազգային մանդատ. Բաբայան«Մանկական Եվրատեսիլ»-ի հյուրերին հիացրել է Հայաստանի կազմակերպչական մոտեցումն ու հայերի ջերմ հյուրընկալությունըԿորոնավիրուսի և ռազմական ծախսերի համար այս տարի հատկացվել է համապատասխանաբար 1,6 և 9 միլիարդ դրամՏարածաշրջանային հակամարտության պատմությունը փորձում են նենգափոխել. Օհանյանը՝ Սլովենիայի դեսպանինՌուբեն Ռուբինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին 5 տարվա ընթացքում հատուցում է տրամադրել 4855 շահառուի Արցախի նոր կառավարությունը ձևավորվելու է հունվարի սկզբին, իսկ լրամշակված բյուջեն պատրաստ կլինի փետրվարին. Ռ. Վարդանյան Դաշնակցության համար Հայաստանի ապագա քաղաքական գործընթացներում դերակատար մնալու համար կա միայն մեկ ճանապարհ․ Ստեփան Դանիելյան Հարցն ուղղում ենք, պատասխանողը չկա․ լա՛վ է, որ ոստիկանությունը բերում ենք ԱԺ վերահսկողության տիրույթ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել