Մեր հայրենիքը կփրկի միայն ազգային նկարագիր ու ոգեղեն կամք ունեցող դիկտատորը. Մհեր Հարությունյան
2 տարի առաջ այս օրը մեր ոխերիմ թշնամին հարձակվեց քնած խաղաղ բնակչության վրա, օգտվեց մեր պետական ապարատի անգործությունից ու զավթեց Արցախի և ՀՀ ինքնիշխան տարածքները։ Եռակողմ հայտարարությունն անընդունելի է, ագրեսիվ պատերազմը շարունակվում է, իսկ մեր պետությունը և հասարակությունը ոչ ադեկվատ վիճակում են։ Ֆեյսբուքում նման գրառում է արել պատմաբան Մհեր Հարությունյանը։
«Հայ քաղաքական մտքի ամլության պատճառով օրվա ժամիշխանները սպասարկում են ոխերիմ թշնամու թելադրած օրակարգը։ Մեր հայրենիքը կփրկի միայն ազգային նկարագիր ու ոգեղեն կամք ունեցող դիկտատորը, որը իր բռունցքի մեջ կմիավորի համայն հայությանը և ամբողջ ներուժը կնպատակաուղղի մեր պետության տարածքային ամբողջականության վերականգնմանը և անարգ թշնամուն մեր հայրենիքից վռնդելուն»։