00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երևանի նախկին փոխքաղաքապետն ազատ է արձակվել Մունդիալ-2022. մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումներըԿրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիԱստղագուշակ՝ դեկտեմբերի 9-ի համարՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԲիշքեկՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 9Լույս չի լինի«Ժողովուրդ». Պադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151«Հրապարակ». Խաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցախ«Ժողովուրդ». Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա

«Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի» կարճատև կեղծ հանրապետությունը. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ ամբարտավանորեն իրենց հռչակեցին կեղծ «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» ղեկավարներ, որի մեջ իբր ներառված էին Հայաստանի Հանրապետության Սևանա լիճը և Սյունիքի մարզը։ Այս հայտարարությունն արվել է Ադրբեջանի կողմից Հայաստանի արևելյան սահմանների վրա բարբարոսական հարձակումից մի քանի օր անց: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախակի անդրադարձել է Հայաստանի Հանրապետության մեծ տարածքներին որպես Ադրբեջանի մաս՝ նրանց տալով կեղծ ադրբեջանական անուններ։ Ահա թե ինչ է նա ասել 2013 թվականի սեպտեմբերին. «Ադրբեջանի պետական դրոշը պետք է ծածանվի Շուշայում [Շուշի], Խանքենդիում [Ստեփանակերտ], իսկ ադրբեջանցիները պետք է ապագայում ապրեն իրենց պատմական հողերում։ Մեր պատմական հողերն են՝ Իրևանի [Երևան] խանությունը, Գյոյչեն [Սևանա լիճը] և Զանգեզուրի շրջանները։ Կգա ժամանակը, և մենք կապրենք այդ հողերում։ Ես հավատում եմ դրան, վստահ եմ դրանում։ Բոլորը պետք է իրենց ջանքերը գործադրեն դրան հասնելու համար»։ Ավելին, 2015-ի մարտին Ալիևը հայտարարեց. «Ադրբեջանը կվերականգնի պատմական արդարությունը և կվերադարձնի ոչ միայն անջատված Լեռնային Ղարաբաղի մարզը և նրա շրջակա տարածքները, որոնք ներկայումս գտնվում են հայերի ձեռքում, այլև ներկայիս Հայաստանի որոշ հատվածներ»:

Նա պարծենալով նախատեսում էր, որ «Ղարաբաղն ազատագրելուց հետո մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր հինավուրց հողերը՝ Երևան, Գյոյջա [Սևանա լիճ], Զանգեզուր [Հայաստանի Սյունիքի մարզ] և այլն։ Երիտասարդ սերունդը պետք է իմանա, որ մեր հողերը չեն սահմանափակվում միայն անկախ Ադրբեջանի ներկայիս տարածքներով։ Մենք պետք է վերադառնանք նաև այդ հողերը և պիտի վերադառնանք»։

Եթե Ադրբեջանի նախագահը նման անպարկեշտ հայտարարություններ է անում, ապա զարմանալի չէ, որ մյուս ադրբեջանցիները թութակի պես կրկնում են նրա անհիմն պնդումները։

Անցյալ շաբաթ երկու ադրբեջանցիներ՝ Ռիզվան Թալիբովը և Մեհմեդ Ալի Արսլանը, իրենց հայտարարեցին «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության նախագահ ու փոխնախագահ» և հռչակեցին նրա անկախությունը՝ մայրաքաղաք Կապանով կամ Վարդենիսով (Հայաստան)։

Այս ադրբեջանցիները մասնակցել են Անկարայում այդ կեղծ հանրապետության առաջին ներկայացուցչության գրասենյակի բացմանը՝ պնդելով, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել է այն: «Նախագահ» Թալիբովը հայտարարել է, որ Թուրքիան և «Արևմտյան Ադրբեջանի Գյոյչա-Զանգեզուրը մեկ ազգ, երկու պետություն են»։ Նա պետք է որ մոռացած լիներ Ադրբեջանի Հանրապետության մասին, որն օգտագործում է այդ նույն կարգախոսը։

Ի դժբախտություն ադրբեջանցիների՝ նրանց ցնծությունը շատ կարճ տևեց։ Սեպտեմբերի 22-ին Eurasianet.org-ը հոդված հրապարակեց՝ «Ադրբեջանի «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետության» վերելքն ու անկումը» վերնագրով: Այս «Հանրապետությունը» տևեց ընդամենը երեք օր, թեև Ադրբեջանի իշխանամետ մամուլն ի սկզբանե հրապարակեց այս կեղծ լուրը: Ադրբեջանի խորհրդարանի անդամ Թուրալ Գյանջալին անմիջապես հավանություն տվեց գոյություն չունեցող «Հանրապետությանը»: Այնուամենայնիվ, Գյանջալին մի քանի ժամվա ընթացքում ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը, իսկ ադրբեջանական կայքերի մեծ մասը հեռացրեց այս «Հանրապետության» մասին բոլոր հղումները։ Իշխանամետ լրատվամիջոցները վարկաբեկեցին ոչ միայն «Հանրապետությանը», այլև նրա նույնքան կեղծ «նախագահ» Թալիբովին, որը նախարարներ էր նշանակել և որոշումներ ընդունել։

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը դատապարտեց Թալիբովին՝ հայտարարելով, որ նա «իրականում գիտական գիտելիքներ կամ հետազոտություններ չունի «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ։ Նա չգիտի Արևմտյան Ադրբեջանի ոչ պատմությունը, ոչ աշխարհագրությունը։ Նրա շրջապատում հնարավոր չէ գտնել մեկ լուրջ մարդ, իսկ այն մարդկանց մեծ մասը, ում նա անվանել, նշանակել և ընդգրկել է կառույցներում, նույնիսկ տեղյակ չէ այդ մասին։ Թալիբովը բարձր պաշտոնների «նշանակում» և «լիազորություններ» է տալիս ցանկացածին, անկախ նրանց ինքնությունից կամ քաղաքական հայացքներից, շողոքորթության կամ ճաշի կամ 5-10 մանաթի [մի քանի դոլար] դիմաց»։

Ադրբեջանի խորհրդարանի անդամ Հիքմաթ Բաբաօղլուն սեպտեմբերի 21-ին գրեց. «Այսպես կոչված «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը» քաղաքական-գաղափարական  ահաբեկչություն է Ադրբեջանի դեմ»: Բաբաօղլուն հավելեց. «Նման քաղաքական կեղծավորը [Թալիբովը] բարոյական իրավունք չունի ո՛չ ստեղծելու «Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետություն» և ո՛չ էլ նույնիսկ արտասանելու այս սուրբ անունները։ Որովհետև այս գաղափարով, մինչ Ադրբեջանը պնդում է Զանգեզուրի միջանցքի հարցը, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը մտադիր է ոչ թե Զանգեզուրում միջանցք բացել, այլ այնտեղ պետություն ստեղծել։ Սա իսկական սադրանք է միջանցքի բացման դեմ»։

Ըստ Eurasianet.org-ի՝ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանում ինչ-որ մեկի կողմից նման տխմար միտք է հնչում: «2020 թվականին Թուրքիայում ադրբեջանցի ակադեմիկոս Գաֆար Չահմաղլին ստեղծեց այն, ինչն անվանեց Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն (Իրևան), որն էլ ավելի մեծ տարածք էր ընդգրկելու։ Այդ նախագիծը (որը նաև կոչվում էր Իրևանի թուրքական Հանրապետություն) ակնհայտ կառավարական կապերով կապված էր մեկ այլ խմբի՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ, բայց այն չստացավ պետական հաստատման (կարճ) մակարդակ, ինչպես Գյոյչա-Զանգեզուրի Հանրապետությունը»։

Շատ հիասթափված «նախագահ» Թալիբովը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Մինչ մենք սպասում էինք հայերի հարձակմանը, «մերոնցից» ոմանք աննախադեպ հարձակմամբ և զրպարտությամբ լի հարձակվեցին մեզ վրա․․․»։

Բոլոր այն ադրբեջանցիները, որոնք դատապարտել են Թալիբովին և Արսլանին, չեն  գիտակցել, որ անուղղակիորեն դատապարտում էին նաև նախագահ Ալիևին, որը նման անհիմն հայտարարություններ է արել ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքների վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
9 Դեկ
Երևանի նախկին փոխքաղաքապետն ազատ է արձակվել Մունդիալ-2022. մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումներըԿրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիԱստղագուշակ՝ դեկտեմբերի 9-ի համարՓրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 10 իրանական և 3 հայկական բեռնատար. ԱԻՆՆիկոլ Փաշինյանը ժամանել է Բիշքեկ «Մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողըՓաշինյանն ունի դատողության և տրամաբանության արատներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանըՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 9Լույս չի լինի«Ժողովուրդ». Պադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151«Հրապարակ». Խաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցախ«Ժողովուրդ». Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա«Ժողովուրդ». Կալանավորված դատավոր Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ«Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտել է Պաշտպանության նախարարություն՝ ստուգումների«Հրապարակ». 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ. կառավարության շենքը կապիտալ վերանորոգում են«Հրապարակ». Իշխանությունն արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծերըՇվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը շուտով կավարտվի․ ԲլինքենՍոչիում բլոգերը զանգահարել է ոստիկանություն և պահանջել կոկաին բերել իր համար՝ սպառնալով պայթեցնել բնակելի տունըԵՄ-ն մինչև 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար Աղվանի-Տաթև ավտոճանապարհին դեկտեմբերի 9-ին և 10-ին երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. միմյանց է բախվել 4 մեքենաՍելին Դիոնը չեղարկել է համերգները հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնումՉինաստանի դեսպանը սոցապնախարարին հայտնել է, որ կօգնեն աջակցության կարիք ունեցող ընտանիքներին Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում․ News.am Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ Իսպանիայի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի«Զբոսաշրջային կենտրոնից մինչև առաջնագիծ մեկ քայլ է՝ Ջերմուկը վկա». Տիգրան Աբրահամյան Առաջարկեցինք զեկույցում վերականգնել Հայաստանին և Արցախին վերաբերող հատվածը. Գեղամ Մանուկյան Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիացի երիտասարդներին անվճար պահպանակներ կբաժանվենՄհեր Սահակյանը ստանձնել է պատգամավորական մանդատըԱննա Հակոբյանը մասնակցել է զոհված Նորայր Վարդանյանի եղբոր և քրոջ մկրտությանըԱՀ նախագահը հանդիպել է ֆրանսահայ համայնքի հետ. ներկա են եղել նաև Ֆրանսիայի օրենսդիր մարմնի անդամները Մալենան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)Թայվանը 1 մլն դոլար կուղարկի Կիև՝ էլեկտրաէներգիայի գեներատորներ գնելու համարՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները լուսանկարվել են հայկական տարազներով (լուսանկարներ) Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վուչիչը ԱՄՆ դեսպանին ասել է, թե Սերբիան ինչպես է լուծելու Կոսովոյի խնդիրըԲայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածում մառախուղ է, Ստեփանավանի ոլորաններում՝ տեղ-տեղ մերկասառույց Եվրոպան հավելյալ կվճարի Թուրքիային Ռուսաստանից վերամշակված նավթի համար․ Dir.bgԱդրբեջան կատարած այցից հետո ԵՄ որոշ խորհրդարանականներ դադարել են քննադատել Ալիևի ռեժիմը. Blankspot Փաշինյանը՝ կրկին «երկու քարի արանքում». Մոսկվայի և Բրյուսելի մեսիջները ԵրևանինՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն Ռուսաստանում հարսնացուն հարսանիքի ժամանակ դանակահարել է ամուսնուն և հեռացել՝ ամուսնությունը տոնելուԱդրբեջանական SOCAR-ը դադարեցրել է թուրքական նավթավերամշակման գործարան ռուսական նավթի մատակարարումը․ Reuters Զեփյուռ Բրուտյանը խոսել է Պավել Պրիլուչնիի առողջական խնդիրների մասինՔՊ-ական Դավիթ Դանիելյանին հանգիստ չի տալիս «Նեմեց Ռուբո»-ի «փառքը»
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել